Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Թուրքիան Եվրոպայում գլխավորում է աղքատության վարկանիշը

Եվրոպայի վիճակագրական գրասենյակը (Eurostat) հրապարակել է բնակչության եկամուտների և կենսապայմանների 2024թ․վիճակագրությունը: Աղքատության ռիսկի տակ գտնվող բնակչության մասնաբաժինը 2023 թվականի համեմատ փոփոխություն չի կրել և կայուն մնացել է 16․2%-ի մակարդակում: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Հայտարարված տվյալների համաձայն՝ Թուրքիան աղքատության առումով ամենառիսկային եվրոպական երկրների շարքում զբաղեցրել է 1-ին տեղը։ Թուրքիայում աղքատության ռիսկի տակ գտնվող բնակչությունը կազմում է 18 մլն 675 հազար մարդ:

Ըստ Eurostat-ի 15-ից 24 տարեկան բնակչության շրջանում աղքատության ռիսկի ուսումնասիրությունների՝ ԵՄ-ում երիտասարդ բնակչության մեջ աղքատության ռիսկի մակարդակը կազմել է 21․4%, իսկ եվրագոտում՝ 21․7%:

Երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լյուքսեմբուրգում՝ 32․7%, Նորվեգիայում (29․7%) և Բուլղարիայում (26․6%): Իսկ երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի ամենացածր ցուցանիշներ ունեցող երկրներն են՝ Սլովենիան (9․3%), Կիպրոսը (11․1%) և Իռլանդիան (11․3%):

Իսկ Թուրքիան երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի 21․2% ցուցանիշով գերազանցում է ԵՄ-ի և եվրագոտու միջին ցուցանիշները: Թուրքիայում աղքատության ռիսկի տակ գտնվող երիտասարդ բնակչության ընդհանուր թիվը կազմում է 2․870 մլն: Այլ կերպ ասած՝ Թուրքիայում աղքատության ռիսկի տակ գտնվող բնակչության 15․4%-ը կազմում են երիտասարդները: