Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Ահա թե ինչպիսին է իրական սերը». Բրեդ Փիթն այլևս չի թաքցնում Ինես դե Ռամոնի հետ իր սիրավեպը (լուսանկարներ)

Ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր Բրեդ Փիթն այլևս չի թաքցնում Ինես դե Ռամոնի հետ իր սիրավեպը: Դերասանն ինստագրամյան իր էջում սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է.

«Ահա թե ինչպիսին է իրական սերը»: Մեկ այլ հրապարակում նրա հետ Փիթը մակագրել է՝ «Սերը օդում է»:

61-ամյա դերասանը Անջելինա Ջոլիից սկանդալային ամուսնալուծությունից հետո առաջին անգամ է հանրայնացրել իր նոր սիրավեպը:

Դե Ռամոնն այժմ Փիթի հետ հայտնվել է նրա նոր «Ֆորմուլա 1» ֆիլմի կարմիր գորգին։ Զույգը բացահայտորեն ցուցադրում է իրենց զգացմունքները հանրությանն ու գրկախառնվում տեսախցիկների առջև։ 

32-ամյա հաջողակ ոսկերչական բիզնեսի սեփականատեր Ինես դե Ռամոնը սկզբում չէր շտապում միանալ Փիթին հասարակական միջոցառումների ժամանակ, քանի որ նա չէր ուզում համարվել այն աղջիկներից մեկը, ովքեր հայտնվում են հայտնիների կյանքում, ապա անհետանում, հայտնում է Daily Mail-ը։  Բայց նրանց հարաբերություններն այս պահին ժայռի պես ամուր են և նա ուզում է միանալ Փիթին կարմիր գորգի վրա:

Փիթն ու Դե Ռամոնն առաջին անգամ միասին նկատվել են 2022 թվականի նոյեմբերին, իսկ երկու տարի անց հայտնի դարձավ, որ նրանք տեղափոխվել են միասին ապրելու։ Նրանք առաջին անգամ հանրության առջև հայտնվել են որպես զույգ 2024 թվականի ամռանը Մեծ Բրիտանիայում կայացած աշխարհի մոտոսպորտի առաջնությունում, իսկ նրանց դեբյուտը կարմիր գորգին տեղի է ունեցել երկու ամիս անց՝ «Գայլեր» ֆիլմի պրեմիերային։ Բրեդը նախկինում ոգևորությամբ խոսել էր իր ընկերուհու մասին։

«Իմ կյանքը բավականին չափված է։ Ես ինձ հարմարավետ և անվտանգ եմ զգում ընկերների, սիրելիների, ընտանիքի հետ, հասկանալով, թե ով եմ ես», - ասել է նա հարցազրույցներից մեկի ժամանակ: 

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Публикация от Brad Pitt (@bradpittofflcial)