Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ

ԱրարատԲանկը, ընդլայնելով միջազգային համագործակցությունը, դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի անդամ (Bankers Association for Finance and Trade)։ Ասոցիացիայի անդամները համագործակցում և փոխանակվում են ոլորտում նոր և առկա լուծումների ներդրման լավագույն փորձով՝ ապահովելով նորարարություն, արդյունավետություն և ֆինանսական աճ։ 

«Աշխարհի տարբեր երկրներում առաջատար ֆինանսական կառույցներին միավորող ասոցիացիայի անդամների հետ համագործակցությունը ԱրարատԲանկի համար միջազգային փորձի փոխանակման, վերլուծությունների և նորարար լուծումների հնարավորություն է։ Վստահ եմ՝ ԱրարատԲանկն արդյունավետ կօգտագործի միջազգային գործընկերության կողմից ընձեռվող հնարավորությունները»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ և գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։ 

«Ուրախությամբ ողջունում ենք ԱրարատԲանկին` որպես ասոցիացիայի երրորդ հայաստանյան մասնակից բանկ և անհամբեր սպասում ենք տարբեր նախաձեռնություններին բանկի ակտիվ մասնակցությանը և համագործակցությանը BAFT-ի մյուս անդամների հետ», - նշել է BAFT-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոդ Բըրվելը։ 

Ասոցիացիային անդամակցում են 270-ից ավելի հաստատություններ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ավելի քան 60 երկրներից։

Միջազգային գործընկերների լայն շրջանակ ունեցող ԱրարատԲանկը, BAFT-ի մասնակից դառնալով, կշարունակի ֆինանսական շուկայում ամրապնդել իր դիրքը` բարելավելով միջազգային գործառնությունների ոլորտում հաճախորդներին առաջարկվող ծառայությունների որակը։

BAFT-ի մասին

BAFT-ը 1921 թվականին հիմնադրված միջազգային բանկային գործառնությունների ոլորտում առաջատար համաշխարհային ասոցիացիա է, որը նպաստում է ֆինանսական հաստատությունների, ծառայություններ մատուցող ընկերությունների և կարգավորող մարմինների միջև արդյունավետ լուծումների ներդրմանը` ուղղված առողջ ֆինանսական գործելակերպի խթանմանը ու նորարարության, արդյունավետության և ֆինանսական աճի ապահովմանը: BAFT-ը կարգավորում է բանկային գործառնությունների ոլորտի ծառայությունների լայն շրջանակներ` ներառյալ առևտրի ֆինանսավորումը, վճարումները և համապատասխանության ապահովումը: Ասոցիացիայի կայքն է՝ www.baft.org:

ԱրարատԲանկի մասին

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ շուրջ 35 տարի առաջարկում է ֆինանսաբանկային ծառայություններ՝ մատուցելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ֆիզիկական և իրավաբանական անձանց: Բանկի գործունեությունն ուղղված է լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի  ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն: 2024-ին ԱրարատԲանկը արժանացել է «The Global Banking and Finance Review» հեղինակավոր ֆինանսական ամսագրի «2024թ.-ի Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում» մրցանակին։

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական