Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում

IDBank-ը կրկին Հաճախորդների շնորհակալության օր է կազմակերպել, այս անգամ՝ Արաբկիր մասնաճյուղում։ Սիրված ավանդույթը Բանկն ամեն անգամ տանում է տարբեր մասնաճյուղեր՝ սպասարկվող հաճախորդների համար այդ օրը վերածելով տոնի։ 

Արաբկիր մասնաճյուղում հաճախորդներին անակնկալներն էին դիմավորում։ Նրանք մասնակցում էին խաղարկությանը, շահում idcoin-ներ և հյուրասիրվում քաղցրավենիքով։ 

«Արաբկիր» մասնաճյուղի կառավարիչ Սուրեն Մելիքյանի խոսքով՝ թիմն արդեն հասցրել է սիրել այս փոքրիկ միջոցառումն ու այստեղ էլ անհամբերությամբ էին սպասում․ «Թե՛ մեր թիմի, թե՛ հաճախորդների տրամադրությունը ողջ օրը կրկնակի բարձր էր տիրող մթնոլորտից։ Սա հիանալի օրինակ է, որ մենք ոչ միայն ձգտում ենք սպասարկման լավագույն փորձառությամբ ապահովել մեր հաճախորդներին, այլ նաև այդ գործընթացը պարբերաբար դարձնել առավել հաճելի և անակնկալներով լի», - ասաց Սուրեն Մելիքյանը։ 

IDBank-ի Հաճախորդների փորձառության մենեջեր Սեդա Ավագյանն էլ նշեց․ «Մեր հաճախորդները մեր տարբեր նախաձեռնությունների ու անակնկալների միջոցով հաճախ են ստանում մեր շնորհակալությունն ու երախտագիտությունը, մենք էլ ամեն անգամ լսում ենք դրական հետադարձ կապ։ Շնորհակալության օրվա ավանդույթը շարունակելով՝ եկել ենք Արաբկիր՝ ևս մեկ անգամ ընդգծելու, որ IDBank-ի կարևոր առաքելությունը առաջին հերթին հաճախորդներին լավագույն սպասարկմամբ ապահովելն է։ Օրը, իրոք, ստացված է այստեղ», - ասաց Սեդա Ավագյանը։ 

Ամենօրյա հերթական սպասարկումը այս անգամ տարբերվող դարձավ հաճախորդների համար․ նրանք ուրախությամբ պտտում էին խաղարկության անիվը, շահում idcoin-ներ, ստանում նվերներ ու վայելում տարբերվող միջավայրը։ Ստացած idcoin-ները հաջողակները կարող են օգտագործել ամենուր, ուր կա Իդրամով վճարում կատարելու հնարավորություն, այսինքն՝ ավելի քան 25000 վաճառակետում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ