Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Դիանա Դայանը Կաննի փառատոնի ժամանակ ամերիկյան ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել

Մայիսի 13-25-ը տեղի ունեցած «Կաննի» միջազգային կինոփառատոնի ժամանակ Հայաստանի Կինոռեժիսորների և Պրոդյուսերների գիլդիայի անդամ, դերասանուհի, ստեղծագործական պրոդյուսեր (Parie Media) Դիանա Դայանը ամերիկյան ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել:

«Կինոփառատոնը, շատերն են տեղյակ, որ բաղկացած է երկու մասից` բուն փառատոնը և ֆիլմերի մարկետը: Փառատոնի ավարտին մարկետի մոտ շատ պատահական հանդիպում եմ ամերիկացի սցենարիստ և կինոպրոդյուսեր Րոն ՄքՔանթսին, ով այդ պահին զրուցում էր ֆիլմի մասին իր գործընկերների հետ: Այդ պահին նա նկատեց ինձ, հարցրեց` որտեղից եմ, ասեցի, որ Հայաստանից եմ: Մի քիչ ներկայացրի մեր երկիրը, հետո խոսեցի ինձնից ու մասնագիտությունիցս: Այնուհետ նա նշեց, որ շատ հայերի է ճանաչում, քանի որ ապրել է Գլենդելում: Պատմեց, որ նոր նախագիծ է իրականացնում հայ ռեժիսոր Արմեն Փերյանի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է դերասանուհին:

Հայաստան վերադառնալուց հետո Դիանա Դայանը, Արմեն Փերյանը և Րոն ՄքՔանթսը հեռավար մի քանի մասնագիտական քննարկումների արդյուքնում որոշել են համագործակցել` դերասանուհուն դիտարկելով նոր ֆիլմի գլխավոր դերում:

«Թե' որպես դերասանուհի, թե' պրոդյուսեր ինձ համար հաճելի և անսպասելի էր, բայց Կաննը հենց նման հնարավորությունների փառատոն եմ համարում:  Այնտեղ ես չորս ֆիլմի պրեմիերայի եմ ներկա գտնվել` Wes Anderson-ի The Phoenician Scheme, Ari Aster-ի Eddington, Andrew Dominik-ի Bono: Stories of Surrender և Dominik Moll-ի Case 137:  Այս տարի ես գնացել էի, որ կարողանամ մի փոքր ավելի մոտիկից ծանոթանալ այնտեղի իրականությանը, թե ինչ կարող է տալ կարմիր գորգին ու այլ միջոցառումներին մարդկանց ներկայությունը»,- նշեց Դիանան:

Ֆիլմը կոչվում է «BODIED», այն կարճամետրաժ դրամատիկ ֆիլմ է՝ նվիրված պարարվեստի դաժան ու գեղեցիկ աշխարհին։ Նախնական տվյալներով նկարահանումները կսկսվեն այս տարի ԱՄՆ-ում: