Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

«Եթե ողջ մնամ, ֆիլմ կնկարեմ ու կպատմեմ ամբողջ աշխարհին». Ջիվան Ավետիսյանը բարձրաձայնում է 2020-ի հրեշտակների դրամատիկ ու իրական պատմությունները

«Եթե ողջ մնամ, անպայման ֆիլմ կնկարեմ ու կպատմեմ նրանց մասին ամբողջ աշխարհին»,- պատերազմի ամենաթեժ օրերին ինքն իրեն խոստացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն, ով այսօր բազում դժվարություններ հաղթահարելով կյանքի է կոչում «20 20-ի հրեշտակները» ֆիլմը՝ նվիրված  բոլոր այն հրեշտակներին, ովքեր պատերազմում կռվել են առանց զենքի:  

ֆիլմը հարգանքի տուրք է արցախյան պատերազմի ժամանակ իրենց կյանքը վտանգած բուժաշխատողներին:  

««2020-ի հրեշտակները» խոսում է ինքնության, ազգային բարձր արժեքների մասին, որի համար յուրաքանչյուրս այսօր անհանգիստ ենք: Շնորհակալ եմ բոլոր բժիշկներին ու բուժաշխատողներին, ովքեր ինձ հետ կիսել են իրենց պատմությունները: Հավատացեք, դա այդքան էլ հեշտ չի եղել: Գալիս է մի ռեժիսոր և պատերազմ տեսած բժշկին, բուժաշխատողին ասում՝ «ուզում եմ ֆիլմ նկարել, պատմի՛ր»...

ի՞նչ պատմի կամ որտեղի՞ց սկսի... ես կարող եմ ասել, որ յուրաքանչյուրի հետ հասել եմ անկեղծության շատ բարձր մակարդակի»,- ֆիլմին նվիրված երեկոյի ընթացքում անկեղծացավ Ջիվան Ավետիսյանը:  

Ռեժիսորի խոսքով՝ հանդիպումների ընթացքում և սցենարը գրելու ժամանակ բախվել են անհավանական դժվարության:

«Անհատական բոլորի պատմությունների մեջ կային այնքան դրամատիկ, այնքան ցավով լեցուն, բայց նաև կինոյի համար «հրաշալի» դրվագներ և այդ ամենը շատ-շատ էր ու հարց էր առաջանում՝ ինչպե՞ս եմ ես տեղավորելու այդ ամենը մեկ ֆիլմում։ Երկար տևեց դադարը, բայց ի վերջո գտնվեց լուծումը»,- անկեղծացավ ռեժիսորն ու հավելեց, որ  ֆիլմն ունի 4 բաժին, 6 պատմություն:

Ֆիլմի 1-ին բաժինը պատմում է Հայաստանից Արցախ մեկնած բժիշկների մասին, 2-րդ բաժինը՝ Արցախի Հանրապետությունում ծառայության մեջ գտնվող կամ քաղաքացիական կառույցներում աշխատող բուժաշխատողների մասին, 3-րդ բաժնում դեպքերն ամբողջովին ընթանում են սահմանագծին, իսկ 4-րդ պատմությունը սփյուռքից Արցախ ու Հայաստան ժամանած բժիշկների պատմությունն է:

Ֆիլմում հանդիսատեսը զուգահեռ կտեսնի 90-ականների պատմություն, նաև Երևանում կատարվող դեպքեր, բայց այս պատմությունները միախառնված են մեկը մյուսի մեջ:

«2-րդ ֆիլմի հերոսներին հաճախ տեսնում ես առաջին ֆիլմի պատմության մեջ՝ չգուշակելով, թե նրանք ինչ դերակատարություն են ունենալու հաջորդիվ:

Մեր առաջին մեծագույն հաջողությունը սցենարի կառուցվածքն է: Դու տեսնում ես հերոսներին առաջին պլանում, ապա նաև 2-րդ, 3-րդ պլանում՝ հասկանալով նրանց ճակատագիրը, տեսնելով ֆիլմի  ավարտին կերպարներ, որոնք աննշան դերակատարություն ունեն ֆիլմի սկզբում, բայց վերջում ամբողջն իրենց ուսերին է։ Սցենարը մեր առաջին հաջողությունն էր:

2022 թվականն էր, երբ ես նախագիծը ձեռքիս մեկնեցի Բեռլինի կինոշուկա՝ European Film Market և շարունակեցի իմ աշխատանքը տարբեր ֆիլմի շուկաներում, կարողացանք մեր շուրջ հավաքել 5 երկրից (Հունաստան, Բուլղարիա,  Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա և Գերմանիա) պրոդյուսերների, որոնք սիրեցին մեր պատմությունը, սիրեցին մեր ճակատագրի դրամատիկ մասն իբրև ֆիլմ և այսօր նրանք մասն են նախագծի ու միասին շարժվում ենք առաջ»,- պատմեց ռեժիսորն ու նշեց, որ  ֆիլմը փորձում են ստեղծել համատեղ արտադրությամբ:

Ջիվան Ավետիսյնաի խոսքով՝ «2020-ի հրեշտակները» ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի: Այս ընթացքում թիմը սպասում է Հայաստանի կինոյի հիմնադրամից պետական աջակցության:

Ռեժիսորը խոստանում է շատ հուզիչ ու դրամատիկ, նաև հաղթանակով ու բերկրանքով լեցուն դրվագներով ֆիլմ:

Դերասանական կազմում ընդգրկված են Շանթ Հովհաննիսյանը, Վարդան Մկրտչյանը, Նարինե Պետրոսյանը, Սիմոն Աբգարյանը, Մուրադ Նադիրյանը, Մարիամ Ադամյանը, Ելենա Բորիսենկոն, Լիզա Բարսեղյանը, Նարեկ Բաղդասարյանը, Վիլեն Սարգսյանը, Էմմա Մկրտչյանը և այլք:

Բժիշկներից ու բուժաշխատողներից բացի ֆիլմի գաղափարի շուրջ հավաքվել ու ռեժիսորին աջակցել են բազմաթիվ համախոհներ, մարդիկ, ում համար Արցախի թեման ավարտված չէ:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանն, ով ևս ներկա էր երեկոյին, նշեց, որ ֆիլմի գաղափարն իր մեջ շատ հիշողություններ ու պատերազմի մասին դրվագներ է տակնուվրա արել.

«Ես անցել եմ բոլոր պատերազմներով: Ինչպես գիտեք, առաջինի ժամանակ նախարար էի և ամբողջ ծանրությունը մեր ուսերին էր։ Պատերազմի ավարտից հետո Վազգեն Սարգսյանն ասաց. «Մենք հաղթեցինք մեր տղաներով, մեր բանակով ու մեր բժիշկներով»,- հիշեց Բաբլոյանը:

Դերասանների և բժիշկների հանդիպումներին ու այս ընթացքում հաղթահարած բազմաթիվ դժվարություններին Tert.am Life-ը կանդրադառնա առաջիկայում: Կներկայացնենք ֆիլմի գլխավոր հերոսների հետ հարցազրույցներ:

Ավելի վաղ Tert.am Life-ը Ջիվան Ավետիսյանի հետ զրուցել էր Խաչմաչում ապրած մանկության, հոր հետ զրույցների ու նախորդ ֆիլմերի մասին: