Ժամանակավորապես արգելվել է ՌԴ արտադրության պաղպաղակի տեսակներից մեկի ներմուծումը Հայաստան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս):
Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո ներմուծվող խմբաքանակներին։ Մինչ այդ ներմուծված արտադրանքի նկատմամբ սահմանափակումը չի գործում։
Հիշեցնենք՝ այդ խմբաքանակը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, որի համար տրվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր:
Տեսչական մարմինը գործառույթներն ուղղված են սննդամթերքի անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից