Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Սաուդյան Արաբիայում մշակվել է սառեցնող ծածկույթ արևային մոդուլները գերտաքացումից պաշտպանելու համար

Արևային բջիջները մոտ 20 տոկոս արդյունավետություն ունեն, արևի լույսի մնացած 80 տոկոսը չի վերածվում էներգիայի, այլ անդրադարձվում կամ կլանվում է որպես ջերմություն։ Ավելորդ ջերմությունը նվազեցնում է ֆոտովոլտային մոդուլների արդյունավետությունը։ 25°C-ից բարձր յուրաքանչյուր աստիճան Ցելսիուսը նվազեցնում է արդյունավետությունը մոտ 0.35 տոկոսով։ Բացի այդ, ջերմությունը կրճատում է դրանց ծառայության ժամկետը։ Հետևաբար, հատկապես այն վայրերում, որտեղ շատ արև կա և որոնք, հետևաբար, հատկապես հարմար են արևային էլեկտրակայանների համար, ֆոտովոլտային մոդուլների մաշվածությունը ջերմության պատճառով բարձր է։ Արևային մոդուլները գերտաքացումից պաշտպանելու համար երբեմն օգտագործվում են ակտիվ համակարգեր, ինչպիսիք են օդափոխիչները կամ սառեցնող պոմպերը, սակայն դրանք նաև սպառում են էներգիա, ինչը նշանակում է, որ արևային համակարգի ընդհանուր արդյունավետությունը նվազում է։

Սաուդյան Արաբիայի KAUST համալսարանի հետազոտական ​​​​խումբը կարծում է, որ նրանք գտել են այս խնդրի արդյունավետ լուծում, ինչպես հաղորդում է Scitechdaily-ն, գրում է overclockers.ru–ն։ KAUST-ը մասնագիտանում է պասիվ սառեցման մեթոդների մեջ։ Ինժեներները արևային մոդուլների վրա բարակ շերտով քսում են հատուկ նյութ։ Արևային վահանակներից բացի, այդ ծածկույթը կարող է օգտագործվել նաև ջերմոցներում։ Նորագույն սառեցնող ծածկույթը բաղկացած է լիթիումի քլորիդից և նատրիումի պոլիակրիլատից։ Նյութը գիշերը կլանում է օդից խոնավությունը և ցերեկը արտանետում։ Այդ ծածկույթը սառեցնում է սարքը, այս դեպքում արևային մոդուլը։

Հետազոտողների խոսքով նատրիումի պոլիակրիլատն էժան պոլիմեր է։ Բացի այդ, այն իր արտադրության մեջ չի օգտագործում շրջակա միջավայրի համար վնասակար քիմիական նյութեր, ի տարբերություն պասիվ սառեցման ծածկույթների համար օգտագործվող նմանատիպ նյութերի։

Նոր նյութը փորձարկելու համար դրանով մշակվել են արևային մոդուլներ։ Հետևի կողմին քսվել է 10 մմ հաստությամբ շերտ։ Այնուհետև մոդուլները տեղադրվել են Սաուդյան անապատում։ Համեմատության համար տեղադրվել են նաև ավանդական ֆոտովոլտային մոդուլներ։ Հատուկ ծածկույթով մոդուլները 9.4°C-ով ավելի զով են եղել։ Դրանք աշխատել են 12.9 տոկոսով ավելի արդյունավետ ավելի շատ արևի լույս վերածելով էներգիայի։ Միևնույն ժամանակ ծառայության ժամկետն ավելացել է ավելի քան 200 տոկոսով։ Հետազոտողների կարծիքով, այս լուծումը կապահովի արևի լույսից էլեկտրաէներգիա արտադրելու գրեթե 20 տոկոս խնայողություն։

Նյութի դիմացկունությունն ու ֆունկցիոնալությունը ստուգելու համար փորձարկումներ են անցկացվել նաև այլ վայրերում։ Օրինակ անձրևոտ եղանակներին ԱՄՆ-ի զով շրջաններում են փորձարկումներ անցկացվել, որոնք ցույց են տվել, որ պասիվ սառեցումը գործում է նույնիսկ նման շրջակա միջավայրի պայմաններում։ Ներկայումս այդ ծածկույթի սերիական արտադրության պատրաստ լինելու ժամկետներ չեն ներկայացվել։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]