Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Մենք փոքր էինք այն ժամանակ, երբ նրանք Վիտամին էին անում». 10 տարի անց Vitamin club-ը վերադառնում է

10 տարի անց Vitamin club-ը վերադառնում է՝ նոր ծրագրով, նոր սցենարով, նոր հումորով և նույն դեմքերով:

«Մեծ անակնկալ էր, երբ իմացանք, որ Վիտամին ակումբը Միացյալ Նահանգներում միջոցառում է ուզում կազմակերպել ու շատ ուրախացա, որ  ես էլ եմ ընդգրկված»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը:

Պոնչից բացի ներկա են լինելու Չարենցը, Բոնին, Արամ MP3-ին, Տիգրանը Գևորգյանը, Արմուշը և Վաչեն Թովմասյանը: «Այնպիսի թիմ է հավաքվել, որ կարծես տարբեր սերունդների բախում է:  Մենք փոքր էինք այն ժամանակ, երբ նրանք Վիտամին էին անում, մենք էլ մասնակցում էինք նրանց հետ: Հիմա արդեն մեծ պատիվ է, որ Միացյալ Նահանգներում 10 տարի հետո ելույթ ենք ունենալու «Վիտամին ակումբ»-ում»,- նշեց Տարոն Իսպիրյանը:

1 ու կես ժամ տևողությամբ ելույթի սցենարն արդեն պատրաստ է, իսկ փորձերը կսկսվեն, երբ թիմին միանա նաև Վաչե Թովմասյանը:

«Լրիվ նոր հումորային ծրագիր է լինելու, Վիտամինի ոճին համապատասխան:  Սցենարը գրել են Չարենցն ու Ռոբերտ Մարտիրոսյանը, բայց տղաները նույնպես մասնակցություն են ունեցել: Վաչեն շուտով կգա Հայաստան և կսկսենք փորձերը, թեև կարող ենք որոշ բաներ նաև օնլայն փորձել, բայց ուրախ ենք, որ գալիս է, կարոտել ենք: Սեպտեմբերին բոլորս կմեկնենք Միացյալ Նահանգներ ու ամսի 19-ին արդեն ելույթ կունենանք  հայ հանդիսատեսի համար։ Շատ ուրախ եմ, որ «Վիտամին ակումբ»-ը դեռ սիրողներ կան, որովհետև տոմսերն արդեն վաճառվում են»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Պոնչն ու հավելեց, որ շատ հնարավոր է Հայաստանում ևս ելույթ ունենան:

Պոնչն արդեն 15 տարի բեմում է և նկատում է, որ ասպարեզում շատ բան է փոխվել:

«Առաջին քայլերս սկսել եմ ստենդափից՝ ակումբային ժանրից: «32 ատամ»-ում եմ սկսել, որտեղ լիքը դժվարություններ եմ հաղթահարել: Երբ արդեն «Վիտամին ակումբ»-ում ելույթ ունեցանք, մեծ ճանաչում ձեռք բերեցինք, բոլորը  սկսեցին ճանաչել մեզ: Հիմա բոլորը հումոր են անում, բայց ես կարծում եմ՝ պետք է տարանջատել լավ հումորը վատ հումորից»,- ամփոփեց Տարոն Իսպիրյանը: