IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
2025 թվականի հուլիսի 1-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի այս տարվա 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը՝ հետևյալ պայմաններով․
Տրանշ 3՝ AMANLBB2UER9 տարբերակիչ ծածկագրով
- Ընդհանուր ծավալը – 5 մլրդ ՀՀ դրամ
- Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 10 %
- Շրջանառության ժամկետը – 30 ամիս (2 տարի 6 ամիս)
- Արժեկտրոնի վճարում – 6 ամիս
- Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 1 հուլիսի 2025
- Տեղաբաշխման ավարտ – 31 հոկտեմբերի 2025
- Մարման ամսաթիվ – 1 հունվարի 2028
Տրանշ 4՝ AMANLBBM1ER8 տարբերակիչ ծածկագրով
- Ընդհանուր ծավալը – 5 մլրդ ՀՀ դրամ
- Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 10,30 %
- Շրջանառության ժամկետը – 42 ամիս (3 տարի 6 ամիս)
- Արժեկտրոնի վճարում – 6 ամիս
- Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 1 հուլիսի 2025
- Տեղաբաշխման ավարտ – 31 հոկտեմբերի 2025
- Մարման ամսաթիվ – 1 հունվարի 2028
Տրանշ 5՝ AMANLBBM2ER6 տարբերակիչ ծածկագրով
- Ընդհանուր ծավալը – 5 մլն ԱՄՆ դոլար
- Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 5 %
- Շրջանառության ժամկետը – 36 ամիս (3 տարի)
- Արժեկտրոնի վճարում – 6 ամիս
- Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 1 հուլիսի 2025
- Տեղաբաշխման ավարտ – 31 հոկտեմբերի 2025
- Մարման ամսաթիվ – 1 հունվարի 2028
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2025թ․-ի հուլիսի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Սրանք IDBank-ի պարտատոմսերի 30, 31 և 32-րդ թողարկումներն են և 2025թ․-ի երրորդ, չորրորդ և հինգերորդ տրանշերը։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 06 նոյեմբերի 2024թ. թիվ 1/420 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...