Հուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանը
Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
«Վերջին քննարկումը քանդակագործի և մեր այլ գործընկերների հետ ունեցել ենք հուլիսի 4-ին, քննարկել ընթացիկ հարցերը, հասկացել՝ ինչպես ենք շարժվում առաջ։ Արձանը ձուլվում է Գյումրի քաղաքում, այս շաբաթ ամբողջությամբ պատրաստ կլինի, հուլիսի 16-ին արձանը տեղադրված կունենանք Շառլ Ազնավուրի հրապարակում, երկու օր անց կկարողանանք պաշտոնական բացումը անել։ Մենք նաև ունենալու ենք հյուրեր ֆրանսիական կողմից»,- նշել է նա։
Հովհաննիսյանը զեկուցեց, որ արձանի պաշտոնական բացումը նախատեսված է հուլիսի 18-ին՝ ժամը 11-ին, Ազնավուրի հրապարակում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ սա այն բացառիկ դեպքերից է, երբ Երևանի քաղաքապետարանն իր վրա է վերցրել ամբողջ ծախսային հատվածը։
«Սա այն դեպքերից է, որ ճիշտ է, երբ քաղաքապետարանի նախաձեռնությունն է, քաղաքապետարանն է ֆինանսավորում»,- ասաց նա։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...