Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Ճապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է

Ճապոնիան հեղափոխական հետազոտություններ է անցկացնում վերականգնվող էներգիայի ոլորտում, դա OHISAMA նախագիծն է, որը ենթադրում է արևային էներգիայի փոխանցում տիեզերքից Երկիր: Եթե Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող առաքելությունը հաջող լինի, ապա դա կարող է պատմական առաջընթաց լինել և ընդմիշտ փոխել երկրի էներգետիկ ենթակառուցվածքը, գրում է israelinfo.co.il–ը:

Japan Space Systems (JSPACE) ընկերության OHISAMA նախագիծը մեկնարկել է 2023 թվականին և այժմ գտնվում է առաջադեմ փուլում: Ապագա փորձնական մեկնարկի համար նախատեսված արբանյակը փոքր չափսեր ունի և կշռում է ընդամենը 180 կգ: Այն կպտտվի Երկրի շուրջը 400 կիլոմետր բարձրության վրա և հագեցած կլինի 2 քառակուսի մետր մակերեսով արևային վահանակով և կուտակիչ սարքով: Հավաքված էներգիան կփոխանցվի գիգահերցային էլեկտրամագնիսական ալիքների տեսքով դեպի Ճապոնիայի Սուվա: 600 քառակուսի մետր տարածք ծածկող 13 ընդունող անտենաները կգրավեն ճառագայթները և այն կվերածեն օգտագործելի էլեկտրաէներգիայի: Սկզբնական փորձարկումները նպատակ ունեն փոխանցել ընդամենը 1 կիլովատտ, որը մոտավորապես բավարար է աման լվացող մեքենան մեկ ժամ աշխատեցնելու համար։

Այս ամենն այն պատճառով է, որ գետնի վրա հիմնված արևային էլեկտրակայանները կախված են եղանակից, իսկ ուղեծրային լուծումը կապահովի էներգիայի անընդհատ արտադրություն, ներառյալ գիշերային ժամերին։

Հետազոտողները ընդգծել են, որ համակարգն անվտանգ է մարդկանց համար, ճառագայթման խտությունն արևի լույսի մակարդակին է, և անգամ ճառագայթի միջով ֆիզիկապես անցնելը վնաս չի պատճառում։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]