Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրին

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրին միանում է նոր նվիրատու՝ «Իգնայթ» ՍՊԸ-ն։ Ընկերության ֆինանսական աջակցությունը հնարավորություն կտա «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շահառու երեխաներին շարունակել իրենց մասնագիտական երաժշտական կրթությունը, մասնակցել մշակութային նախաձեռնություններին և զարգացնել իրենց ստեղծագործական ներուժը։

«Մենք խորապես կարևորում ենք այս ծրագրի առաքելությունը։ Արցախցի երիտասարդների կրթությունը, հատկապես այս օրերին, Արցախի մշակութային ժառանգության պահպանման կարևորագույն ուղիներից է։ Ուրախ ենք, որ կարող ենք աջակցել նրանց, ովքեր իրենց տաղանդով և սիրով ներկայացնելու են հայկական մշակույթն ամբողջ աշխարհում», — նշել է «Իգնայթ» ՍՊԸ տնօրեն Վլադիմիր Ծատինյանը։

«Այս ծրագրի յուրաքանչյուր առաջընթաց հնարավոր է դառնում մարդկանց վստահության և աջակցության շնորհիվ։ Երբ նոր գործընկերներ միանում են ծրագրին, դա նշան է մեր երաժիշտների համար, որ իրենց ճանապարհը կարևոր է, իրենց ձայնը՝ լսելի, իսկ իրենց կողքին կանգնած են մարդիկ, ովքեր հավատում են նրանց ապագային։ Մենք խորապես գնահատում ենք «Իգնայթ» ՍՊԸ-ի և պարոն Ծատինյանի վստահությունն ու ծրագրին միանալու պատրաստակամությունը»,- նշել է «Ծնվել եմ Արցախում» ծրագրի ղեկավար Յանա Ավանեսյանը։

«Ծնվել եմ Արցախում» ծրագիրն ուղղված է Արցախից տեղահանված երիտասարդ երաժիշտների կրթական և մշակութային զարգացմանը, նպաստելով նրանց մասնագիտական աճին, ինքնության պահպանմանը և միջազգային հարթակներում հայտնվելուն։

--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։