Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝
- հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճ,
- հուլիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Հրազդանի դրամատիկական թատրոն,
- հուլիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, Մեծամորի մշակույթի տուն,
- հուլիսի 20-ին՝ ժամը 19:00-ին, Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատ,
- հուլիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն,
- հուլիսի 22-ին՝ ժամը 19:00-ին, Վերին Արտաշատ գյուղի մշակույթի տուն:
Նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ կոմպոզիտորների սիրված ու ճանաչված ստեղծագործությունները՝ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունը, հատվածներ «Գայանե» բալետից, Ալեքսանդր Սպենդիարյանի «Երևանյան Էտյուդներ»-ը (1-ին մաս` «Էնզելի»), Գրիգոր Եղիազարյանի «Սևան» բալետից «Ձկնորսների պարը», Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, Ալեքսանդր Հարությունյանի «Վալսը» և այլ ստեղծագործություններ:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները կլինեն շարունակական. սեպտեմբերից նվագախումբը ելույթներով հանդես կգա Գյումրիում, Ստեփանավանում, Գորիսում, Սիսիանում, Մեղրիում, Կապանում և այլ քաղաքներում ու գյուղերում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...