Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Նեթանյահուն հույս ունի շուտով հաշտություն կնքել մի քանի արաբական երկրների հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ շուտով հրեական պետությունը հաշտության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իսրայելի վարչապետը պնդում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու պահին իսլամական հանրապետությունը կարող էր «ատոմային ռումբ ստեղծել մի քանի ամսվա ընթացքում», սակայն հարձակման հետևանքով Թեհրանի միջուկային ծրագիրը «մի քանի տարով հետ մղվեց»։ 

«Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին (խմբ.՝ Իրանի դեմ ռազմական գործողության պատճառով): Դրանցից մի քանիսի հետ մենք արդեն հաշտություն ենք կնքել, մի քանիսի հետ շուտով հաշտություն կկնքենք , - ասել է Նեթանյահուն:

Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողության արդյունքները հնարավորություն են ընձեռել Աբրահամի համաձայնագրերի պատմական ընդլայնման համար։

Ներկայում Իսրայելը հարևան արաբական երկրներից դիվանագիտական ​​հարաբերություններ ունի միայն Եգիպտոսի և Հորդանանի հետ։ Բացի այդ, կան դիվանագիտական ​​հարաբերություններ Թուրքիայի հետ, որոնք լրջորեն սառել են Գազայում ռազմական գործողությունների պատճառով։ 

2020 թվականին՝ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում, իսրայելական կողմն ԱՄՆ միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման շուրջ փաստաթղթեր  ստորագրեց ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ: Արևմուտքում դա ստացավ Աբրահամի համաձայնագրեր անվանումը: Այնուհետև հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարեցին Սուդանը և Մարոկկոն:

Հետագայում Իսրայելը ձգտել է հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի հետ, բայց Գազայում ռազմական գործողությունների պատճառով Էր Ռիադը հրաժարվեց դրանից՝ պահանջելով նախ և առաջ պաղեստինյան պետության ճանաչումը: Դամասկոսում իշխանափոխությունից հետո հաճախացել են  Իսրայելի և Սիրիայի շփումների մասին հաղորդագրությունները: Հունիսի 24-ին հրեական պետության Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հաստատել է, որ մշտական ​​կապի մեջ է սիրիացի պաշտոնյաների հետ: