Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Team-ը 16 000 000 ԿՎՏԺ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում

Կարևորելով վերականգնվող էներգիայի աղբյուրների ավելացումը, բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկական անվտանգությունը և կայուն զարգացումը՝ Team ընկերությունների խումբը հայտարարում է ռազմավարական նոր նախագծի մեկնարկի մասին։ 

Գեղարքունիքի մարզում Team ընկերությունների խումբը կառուցել և շահագործման է հանձնել 16 միլիոն ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային կայան։ Նման հզորությամբ կայանը համարժեք է 7000-ից մինչև 10 000 բնակչով քաղաքի էլեկտրաէներգիայի տարեկան միջին ծախսին: Կայանի կառուցման մասշտաբային աշխատանքներում ներգրավված են եղել հարյուրավոր մասնագետներ, այդ թվում՝ Team ընկերությունների խմբի Team Systems, Team Construct ընկերություններից։

«Team Telecom Armenia-ի միլիոնավոր բաժանորդները և Team Energy էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցից օգտվող տասնյակ հազարավոր վարորդները շարունակաբար ավելացնում են էլեկտրաէներգիայի սպառումը։ Արևային այս հզոր կայանի գործարկմամբ ևս մեկ քայլ ենք անում, որ մեր ծառայությունների աշխատանքն ապահովվի վերականգնվող էներգիայի աղբյուրներից: Դրա շնորհիվ Team-ի հաճախորդները մասնակից են դառնում կայուն զարգացման և բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի մեր հանձնառությանը»,-նշում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:

Արևային կայանների տեղադրման մեծամասշտաբ նախագիծը ևս մեկ անգամ փաստում է Team-ի պատրաստակամությունը՝ իր քաղաքականությամբ նպաստելու կանաչ տեխնոլոգիաների կիրառմանը՝ դրական ազդեցություն ունենալով ընկերության, տնտեսության և երկրի կայուն զարգացման վրա։

Team ընկերությունների խմբի մասին

Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom ArmeniaTeam PayTeam SystemsTeam Solutions CJSCBuy.amGrand Hotel YerevanTMWNorthern TerroirTeam Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։

Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։

Հասարակայնության հետ կապերի բաժին` [email protected]