Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը

Կարծես թե Ջենիֆեր Լոպեսը վերջ է դրել կրկին ամուսնանալու մտքին։ Իր Up All Night շրջագայության շրջանակներում կայացած համերգի ժամանակ 55-ամյա երգչուհին և դերասանուհին անսպասելիորեն արձագանքել է երկրպագուի դիտողությանը, որը ձեռքում պահում էր «Ջեյ Լո, ամուսնացիր ինձ հետ» գրությամբ ցուցանակ։

ло1.jpg (67 KB)

Հաղորդագրությունը միկրոֆոնում կարդալուց հետո Լոպեսը միայն գլուխը թափ է տվել և ասել. «Կարծում եմ՝ այդ թեման փակել եմ։ Այո, մի քանի անգամ փորձել եմ»։

ло2.jpg (160 KB)

Լոպեսը իսկապես գիտի, թե ինչի մասին է խոսում. նա ունի չորս ամուսնություն, որոնցից վերջինն ավարտվեց Բեն Աֆլեքի հետ ամուսնալուծությամբ։ Զույգը, որը վերականգնել էր իրենց հարաբերությունները առաջին նշանադրությունից գրեթե 20 տարի անց, ամուսնացել է 2022 թվականի հուլիսին, բայց Լոպեսը ամուսնալուծության դիմում է ներկայացրել 2024 թվականի օգոստոսին՝ իրենց երկրորդ տարեդարձի առթիվ։ Նրանք պաշտոնապես ավարտել են իրենց ամուսնալուծությունը 2025 թվականի հունվարին։

ло2.jpg (160 KB)

Ջենիֆերի առաջին ամուսինը պրոդյուսեր Օջանի Նոան էր, որի հետ նա ամուսնացել է 1997 թվականին. ամուսնությունը տևել էր ընդամենը 11 ամիս։ 2001 թվականին արտիստը կրկին ամուսնացել էր պարող Քրիս Ջադի հետ, ում հետ նա ծանոթացել էր «Love Don't Cost A Thing» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Այս միությունը նույնպես կարճատև եղավ և ավարտվեց ամուսնալուծությամբ 9 ամիս անց։

ло3.jpg (128 KB)

Լոպեսի ամենաերկար և ամենակարևոր ամուսնությունը երգիչ Մարկ Էնթոնիի հետ էր։ Նրանք ամուսնացան 2004 թվականին՝ Ջենիֆերի Բեն Աֆլեքի հետ բաժանվելուց մի քանի ամիս անց։

ло5.jpg (71 KB)

2008 թվականին զույգը ունեցավ երկվորյակներ՝ որդի Մաքսը և դուստր Էմմին։ Սակայն 2011 թվականին զույգը բաժանվեց, և ամուսնալուծությունը վերջնականապես կնքվեց 2014 թվականին։

ло4.jpg (55 KB)

Ամուսնություններից բացի, Լոպեսը մի քանի անգամ նշանվել է, այդ թվում՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ։