Թրամփը դատի է տվել Wall Street Journal թերթին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել ամերիկյան Wall Street Journal թերթի սեփականատեր Ռուպերտ Մերդոքի և պարբերականի երկու լրագրողների դեմ։ Հայտնում է Ազատությունը։
ԱՄՆ նախագահը 10 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում մի հրապարակման համար, որում պնդում կար, թե 2003 թվականին Թրամփը Ջեֆրի Էփշտեյնին շնորհավորական նամակ է հղել: Դրանում, ըստ պարբերականի, մերկ կնոջ ձեռագիր պատկեր է եղել, իսկ տեքստում հիշատակում է եղել «ընդհանուր գաղտնիքների» մասին։ Թրամփը պնդում է,որ Wall Street Journal-ի հրապարակումը լուրջ վնաս է հասցրել իր գործարար համբավին։
Ջեֆրի Էփշտեյնը ամերիկացի ֆինանսիստ էր, որին մեղադրում էին անչափահասների սեքսուալ շահագործմանն ուղղված ցանց ստեղծելու համար։ 2019 թվականին այս մեղադրանքների հիման վրա Էփշտեյնը ձերբակալվել էր և դրանից քիչ անց ինքնասպան եղել բանտում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից