Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Իրանում նախատեսում են կառուցել հազար արևային էլեկտրակայան

Իրանը մինչև 2026 թվականի մարտի վերջը նախատեսում է ամբողջ երկրում կառուցել 1000 արևային էլեկտրակայան՝ յուրաքանչյուրը 3 մեգավատ հզորությամբ, հայտարարել է Իրանի վերականգնվող էներգիայի և էլեկտրաէներգիայի արդյունավետ օգտագործման կազմակերպության ինժեներատեխնիկական բաժնի ղեկավար Ալիռեզա Փարանդեմոթլաղը։

«Հազար արևային էլեկտրակայանների կառուցման նախագիծը, որոնցից յուրաքանչյուրը 3 մեգավատ հզորությամբ է, էներգետիկայի նախարարության կողմից վերականգնվող էներգիայի զարգացման մոդելներից մեկն է և իրականացվում է ամբողջ երկրում։ Ներկայումս 850 էլեկտրակայան գտնվում է կառուցման փուլում, իսկ մնացածի կառուցումը սկսելու համար իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ», — նրա խոսքերը մեջբերում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։

Փարանդեմոթլաղը նաև նշել է, որ նախագծերն իրականացնելու համար հատկացվել է անհրաժեշտ և համապատասխան պայմաններով տարածք, իսկ անցյալ ամիս ծովային և երկաթուղային ճանապարհներով Իսլամական Հանրապետություն է ներմուծվել կառուցման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները։ Նշելով, որ արևային էլեկտրակայանի կառուցումը պետք է տևի 4-ից 6 ամիս՝ ըստ պլանի, պաշտոնյան հույս է հայտնել, որ նախագիծը կավարտվի մինչև 2026 թվականի մարտի վերջը։

Ապրիլին նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ երկրի իշխանություններն առաջնահերթորեն կաջակցեն վերականգնվող էներգիայի ոլորտին։ Նման հայտարարությունները հնչում են Իրանում էլեկտրաէներգիայի սպառման աճի ֆոնին, որը վերջին տարիներին ռեկորդային ցուցանիշներ է գրանցում։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]