Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Trina Solar ընկերությունը ներկայացնում է 841 Վտ հզորությամբ պերովսկիտ-սիլիցիումային տանդեմային արևային մոդուլի նախատիպը

Չինական Trina Solar ընկերությունը ներկայացրել է 841 Վտ հզորությամբ պերովսկիտ-սիլիցիումային տանդեմային արևային մոդուլի նախատիպը,  գրում է prosolar.ru–ն։ Ընկերությունը Չինաստանի Շանհայում կայացած SNEC միջազգային ֆոտովոլտային և խելացի էներգիայի ցուցահանդեսում է ներկայացրել այդ նախատիպը։ Վահանակն ունի 27.1 % ընդհանուր մոդուլային արդյունավետություն և հիմնված է 210 մմ տանդեմային բջիջների վրա։ Trina-ն հայտարարել է, որ օգտագործել է ցածր ջերմաստիճանի միացման տեխնոլոգիա ավելի բարձր օպտիկական օգտագործման և ավելի ցածր դիմադրության կորուստների հասնելու համար։

Արտադրողի խոսքով նոր արտադրանքի ջերմաստիճանի գործակիցը 20 %-ով ցածր է հետերոնյուցիոն մոդուլների ջերմաստիճանի գործակցից։ Նախատիպի մասին լրացուցիչ տեխնիկական մանրամասներ չեն հրապարակվել։

Մարտին էլ Trina Solar-ը հայտարարել էր, որ իր նոր մշակված պերովսկիտ-պոլիսիլիցիումային տանդեմ մոդուլը TÜV SÜD-ի կողմից անցկացված փորձարկումներում հասել է 808 Վտ առավելագույն ելքային հզորության։ 210 մմ տրամագծով սիլիցիումային վաֆլից պատրաստված և 3.1 մ² մակերեսով մոդուլը աշխարհի առաջին արդյունաբերական ֆոտովոլտային մոդուլն էր, որը գերազանցել է 800 Վտ հզորությունը, ասել է արտադրողն առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու։

Ընկերությունն ապրիլին նաև հայտարարել էր, որ արդյունաբերական 210 մմ պերովսկիտ-սիլիցիումային խցում հասել է 31.1 % արդյունավետության։ Իսկ SNEC-ից մի քանի օր առաջ էլ հայտարարել, որ 1185 սմ² տանդեմ մոդուլում է հասել 30.6 % արդյունավետության։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]