Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Fastex-ը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցություն

Հուլիսի 14-ին Fastex-ի գրասենյակում տեղի  ունեցած միջոցառմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս  209 մլն 80000 դրամի չափով աջակցություն։ 

«Բահամուտ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Fastex-ը մարզական ֆեդերացիաներին, մարզիկներին, մարզիչներին տրամադրում է աջակցություն, որն այս պահի դրությամբ ընդհանուր հաշվով 1մլրդ 159 մլն դրամ է։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը նշել է․ «Այսօր կարևոր օրերից մեկն է` ընդգծելու մեր համագործակցությունը։ Նշեմ, որ մինչ օրս, հայկական սպորտի զարգացման համար ընդհանուր հաշվով մենք հատկացրել 1մլրդ 159 մլն դրամ»:

Նախորդ տարի հայտարարված գործակցությունը Fastex-ի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջև հիմք է հանդիսացել ոչ միայն այս, այլև առաջիկա չորս տարվա ընթացքում պարբերական բնույթ կրող միջոցառումների համար։ Համատեղ ջանքերով կողմերը նպատակ ունեն խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաև խթանել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակները։ 

Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել Fastex-ի իրականացրած նախաձեռնությունը․ «Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիկներին Հայաստանի Հանրապետության պատիվը հերթական անգամ բարձր պահելու համար։ Եվրոպայի առաջնություններում 37 մարզիկների պատվին վեր է խոյացել մեր եռագույնը, որոնցից 11-ն ուղեկցվել են մեր օրհներգով։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը և Fastex-ն այսօր ևս մեկ անգամ պարգևատրել են մեր մարզիկներին, մարզիչներին, ֆեդերացիաներին և բժիշկներին։ Fastex-ի նախաձեռնությունը համարժեք է պետական չափանիշներով, պետության կողմից տրված պարգևներին։ Հուսով եմ, որ այսօրվա պարգևատրումները լրացուցիչ խթան կհանդիսանան մեր մարզիկների համար՝ նոր հաջողություններ և հաղթանակներ գրանցելու ճանապարհին», - ասել է նա։

Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին։