Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Հասարակություն

Ստարտափերներին ներկայացվել է Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը

Տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit-ը, կրկին միավորել է ստարտափերներին, նորարարներին, ներդրողներին, մենթորներին և տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին՝ ֆորմալ և  ոչ ֆորմալ միջավայրում շփվելու ու նոր բիզնես կապեր ստեղծելու համար։

Sevan Startup Summit-ի շրջանակում ստարտափերները մասնակցում են տարատեսակ սեմինարների, աշխատարանների և մաստեր կլասերի։ Այս առումով ստարտափերների համար հատուկ բանախոսությամբ հանդես եկավ նաև Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ով ներկայացրեց Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը։

«Երիտասարդ ստարտափերների հետ կիսվեցինք բանկի թվային վերափոխման փորձով ու բոլոր այն մարտահրավերներով, որ ունեցել ենք 2017-ից ի վեր, երբ մեկնարկեցինք բանկի թվային վերափոխման ծրագիրը: Իհարկե, սերտած շատ  դասեր կան, որոնք շատ օգտակար կարող են լինել երիտասարդ ստարտափերների համար, որպեսզի նույն սխալները չկրկնեն։ Այս փորձը կօգնի, որ ստարտափները կայանան ու մեծ կազմակերպություններ դառնան: Իհարկե, բիզնեսի թվային վերափոխումը մշտական գործընթաց է և պետք է կառուցել այնպիսի բիզնես մոդել, որ կենսունակ լինի ու պատրաստ ադապտացվելու, զարգանալու ու էվոլուցիա ապրելու, որպեսզի կարողանա դիմակայել տեխնոլոգիական ալիքներին ու զարգանա, նոր նվաճումներ ունենա»,- նշել է Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։

Ակբա բանկը նաև Sevan Startup Summit-ի շրջանակում անցկացվող Sevan Agritech Summit-ի գլխավոր գործընկերն է:

Մանրամասն՝ տեսանյութում։

          Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։