Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

ԱՄՆ բանակի փոխգնդապետն առաջարկել է 15 մլրդ դոլարով ՌԴ-ից գնել Կոմանդորյան կղզիները

ԱՄՆ բանակի փոխգնդապետ Ջեֆրի Ֆրիցն առաջարկել է Ռուսաստանից գնել Կոմանդորյան կղզիները՝ Արկտիկական տարածաշրջանում Չինաստանի գործունեությունը վերահսկելու համար։ Նա այդ գաղափարը ներկայացրել է Breaking Defense-ի համար հրապարակված հոդվածում։

«Առաջարկ Միացյալ Նահանգներին. Ռուսաստանի Դաշնությունից 15 միլիարդ դոլարով գնել Կոմանդորյան կղզիները՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս ներթափանցելու փորձերի ժամանակ Չինաստանի հնարավոր ստորջրյա ակտիվությունը վերահսկելու նպատակով», - գրել է Ֆրիցը։

Նա կարծում է, որ նման գործարքը «կամրապնդի Միացյալ Նահանգների անվտանգությունը» և «կհաստատի ամերիկյան առաջատարությունը» Արկտիկայում։ Նրա խոսքով՝ Ալյասկայի գնումը  ժամանակին համարվում էր անօգուտ, բայց այսօր այն ամերիկյան էներգետիկ և պաշտպանական ռազմավարության հիմնական տարրն է:

Ֆրիցը մտահոգություն է հայտնել Արկտիկայում չինական ակտիվության աճի, տարածաշրջանում «Բևեռային մետաքսի ճանապարհ» ծովային առևտրային երթուղու նախագծի շրջանակներում ներդրումների վերաբերյալ։

Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի միջև ծովային խաչմերուկում գտնվող Կոմանդորյան կղզիները ձեռք են բերում աճող աշխարհաքաղաքական նշանակություն, քանի որ արկտիկական նավագնացության ուղիները ընդլայնվում են, և տարածաշրջանային տերությունները, այդ թվում՝ Չինաստանը, ավելի ու ավելի են ձգտում շահագործել Արկտիկան։

Կոմանդորյան կղզիների հիմնական երկրաֆիզիկական առավելություններից մեկը սառցե ծածկույթի համեմատաբար ցածր մակարդակն է։ Այս առանձնահատկությունն ունի ռազմավարական նշանակություն. սառցե զանգվածները կարող են ցրել կամ կլանել ստորջրյա ակուստիկ ազդանշանները՝ նվազեցնելով հայտնաբերման ճշգրտությունը։ Ավելի բարակ սառցե շերտը Կոմադորյան կղզիների տարածքում ստեղծում է ավելի կայուն ակուստիկ պայմաններ, ինչը դրանք դարձնում է օպտիմալ վայր շարունակական և բարձր ճշգրտության ստորջրյա մոնիթորինգի համար։