Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պլանավորում են իրենց արտաքին գործերի նախարարներին ուղարկել Իսրայել․ Մերց
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան քննարկում են հաջորդ շաբաթ իրենց արտաքին գործերի նախարարներին Իսրայել ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ Գազայի հատվածում ստեղծված մարդասիրական իրավիճակի պատճառով միջազգային ճնշման ուժեղացման ֆոնին, հաղորդում է AFP-ն։
«Մենք, հավանաբար, կխնդրենք Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի երեք արտաքին գործերի նախարարներին հաջորդ հինգշաբթի համատեղ այցելել Իսրայել և ներկայացնել երեք կառավարությունների դիրքորոշումը», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ Բեռլինում Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Գերմանիայի կանցլերը նաև ասել է, որ իր երկրի երկու ինքնաթիռները ուղևորվում են Հորդանան և կարող են չորեքշաբթի օրվանից մարդասիրական օգնություն տալ Գազային։
Մերցը նշել է, որ երկու A400M ինքնաթիռները վառելիքով կլիցքավորվեն Հորդանանում, ապա օգնության առաքելությանը կմեկնեն ամենաուշը այս շաբաթվա վերջին՝ Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համակարգված աշխատանքով:
«Այս աշխատանքը կարող է միայն փոքր ներդրում ունենալ մարդասիրական օգնության մեջ, բայց այն կարևոր ազդանշան է ուղարկում. մենք այստեղ ենք, մենք տարածաշրջանում ենք», - ասել է նա։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...