Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Ուշագրավ ցուցանիշներ ու տնտեսության վիճակի... ցուցիչներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, կարելի է ասել, բավականին տխուր պատկեր է ի ցույց դնում: Կան զգալի անակնկալներ, իսկ այդ ամենն, ընդհանուր առմամբ, պատկերում է Հայաստանի տնտեսության առկա անմխիթար վիճակն ու կառավարության վերջին տարիների գործունեության ծանր հետևանքները:

Նախ՝ նշենք, որ մեծ թիվ են կազմում ներկրողները, վերաարտահանողներն ու բանկերը: Ավելին, դրանցից մեկն այս անգամ ցուցակի առաջատար է դարձել: Խոսքը «Մոբայլ սենթրի» մասին է, որն առաջին կիսամյակում վճարել է մոտ 33 մլրդ դրամ հարկ: Համեմատության համար նշենք, որ չնայած զգալի թիվ են կազմում ՏՏ ընկերությունները, ընդհանուր առմամբ՝ 76-ը 1000 խոշոր հարկատուների ցանկում են, սակայն նրանք բոլորը միասին պետական բյուջե են վճարել շուրջ 54 միլիարդ դրամ։

Ոչ պակաս տպավորիչ է առաջին հիսնյակի ընդհանուր պատկերը: Բացի ներմուծում և հատկապես վերաարտահանում իրականացնող ընկերություններից, լավագույն հիսուն հարկ վճարողների ցանկում են հանքարդյունաբերության 4 ընկերություն՝ ոլորտի անվերապահ առաջատար և Հայաստանի տնտեսության հիմնական շոգեքարշներից մեկը համարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավորությամբ, 10 բանկ (Արդշինբանկ, Ամերիաբանկ, Ակբա, Ինեկո, Այդի, Յունիբանկ, Էվոկա, Արարատ, Հայէկոնոմբանկ), կապի երեք օպերատոր (Վիվա Արմենիա, Տելեկոմ Արմենիա, Յուքոմ), ինչպես նաև Գազպրոմը, ՀԷՑ-ը և Վեոլիա ջուրը:

Չնայած, ընդհանուր առմամբ, արտադրության ծավալները երկրում որոշակիորեն կրճատվել են հունվար-հունիսին, այդուամենայնիվ, կան ընկերություններ, որոնք իրենց դիրքերը պահպանել են լավագույն հարկատուների ցանկում: Նրանց թիվը առաջին հիսնյակում 8-ն է՝ Գրանդ տոբակո, Մասիս տաբակ, Սիգարոն, Ջերմուկ, Կոկա-Կոլա, Գրանդ քենդի, Աթենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում