Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

«Լաստ Պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է գրեթե 200 կգ-ից ավելի վտանգավոր կաթնամթերք. ՍԱՏՄ

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լաստ Առ» ՍՊԸ-ին պատկանող «Լաստ Պանրատուն» իրացման կետում (Երևան, Խորենացի 100, ԳՈՒՄ-ի շուկայի հարակից տարածք)։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Ստուգման արդյունքում բացահայտվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ  խախտումներ՝

  • սննդի կառույցի կաթնամթերքի պահեստային հատվածի հատակը, պատերը, դռները, առաստաղը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում,
  • սննդամթերքի պահման համար նախատեսված դարակաշարերը և պանիրների պահման տարաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,
  • պանիրները չեն պահվել մանրէների բազմացումը բացառող ջերմաստիճանում,
  • պանիրները, ձուն, կաթնաշոռը, հալած յուղը, կաթի սերը կարագը չեն ունեցել անվտանգությունը հավաստող փաստաթուղթ, չեն պահվել համապատասխան պահման պայմաններում, դրված են եղել անմիջապես հատակին,
  • իրացվող սննդամթերքի (ոչխարի պանիր՝ 15 կգ, չանախ տեսակի պանիր՝ 140 կգ, լոռի պանիր՝ 75 կգ, չեչիլ պանիր՝ 14 կգ, ուրցով պանիր՝ 10 կգ, հալած յուղ՝ 19 հատ 400 գր, կաթի սեր՝ 8 հատ 300 գր, չամիչով կաթնաշոռ՝ 6 հատ 400 գր, կարագ՝ 5 կգ) փաթեթավորման կամ տարայի վրա բացակայել են պիտանիության ժամկետի վերաբերյալ նշումները,
  • չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պահման  և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ,
  • անձնակազմը չի ենթարկվել բժշկակական զննության և  չի ունեցել սանիտարական գրքույկներ, չի ունեցել հանդերձարան:

Տեսուչների կողմից տրվել է հայտնաբերված սանիտարահիգիենիկ անհամապատասխանությունները վերացնելու հանձնարարական, սահմանվել է ժամկետ:

Տրվել է նաև արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։ Նշված ապրանքների ոչնչացման համար կկազմվի համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով:

Հաշվի առնելով վերը նշված անհամապատասխանությունները՝ առանց պիտանիության ժամկետի, առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթերի, առանց մակնշման կաթնամթերքների իրացնելու հանգամանքը, հիմք ընդունելով տնտեսավարող սուբյեկտի գրավոր հայտարարությունն այն մասին, թե որ արտադրություններից է ձեռք բերում վաճառվող սննդամթերքը, հետագծելիություն ապահովելու նպատակով՝ ստուգում կիրականացվի նաև վերոնշյալ կաթնամթերքներն արտադրող կազմակերպություններում: