Գազայում սովից մահացածների թիվը մոտենում է 200-ի. անկլավի Առողջապահության նախարարություն
Գազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 193 մարդ, այդ թվում՝ 96 երեխա, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը թելեգրամյան ալիքում։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի բժշկական հաստատություններում գրանցվել է թերսնման պատճառով տեղի բնակիչների մահվան հինգ նոր դեպք։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, 2025 թվականի մարտի 2-ից ի վեր միջազգային մարդասիրական օգնություն չի մտել Գազայի հատված։ Իսրայելը որոշել է փակ պահել բոլոր անցակետերը և սնունդ բաշխել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից կառավարվող Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամի միջոցով։
Մարտին Իսրայելի բանակը վերսկսել է մարտական գործողությունները Գազայի հատվածում՝ խախտելով 2025 թվականի հունվարին հաստատված հրադադարը: Կատարի, Եգիպտոսի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ անցկացված մի քանի բանակցությունների ընթացքում հակամարտության կողմերը չեն կարողացել համաձայնության գալ նոր համաձայնագրի պայմանների շուրջ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից