Բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված
Բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«Մասնավորապես՝
23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
20 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
9 դեպք՝ հոգեկան ներգործության,
7-ական դեպք՝ խարդախության, թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
5 դեպք՝ շորթման,
4-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պետական սահմանն ապօրինի հատելու,
3-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթուղթ կեղծելու,
2-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման, ինքնավնասման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, հողամասի ինքնակամ զավթումը չկասեցնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու։
Բացահայտվել են նաև մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական ունեցվածքի գողության, վնասված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 2-ական դեպք՝ խարդախության, ավազակության, շորթման, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...