Այսօր Սուրբ նախահայրերի հիշատակության օրն է
Նախահայրերը Հին Կտակարանի այն անձերն են, որոնց համար Հին Ուխտի Յոթանասնից թարգմանության մեջ գործածվում է «պատրիարք» բառը, որն օգտագործվում էր կրոնական և աշխարհիկ առաջնորդների համար: Նախահայր բառի համարժեքն է նահապետը: Աստվածաշունչ մատյանում ներկայացված է նահապետների երկու ցուցակ: Առաջինը (Ծննդ. 4:17-18) սկսվում է Կայենով` հասնելով մինչև Մաթուսաղա և Ղամեք, իսկ մյուսը (Ծննդ. 5:30-31) սկսվում է Սեթով և վերջանում կրկին Ղամեքով:
Քրիստոնեական եկեղեցին սրբերի շարքին է դասել նաև մարդկության նախահայր Ադամին՝ հաստատելով այն ճշմարտությունը, որ Քրիստոսի փրկչական արյունը թափվել է բոլոր ադամորդիների համար՝ սկսած նրանց նախահորից, և որ Ադամի փրկությամբ վերանում է ադամական անեծքը բոլոր նրանցից, ովքեր ապաշխարելով հավատում ու մկրտվում են՝ դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ:Նախահայրերին կամ նահապետներին վերապահված էր շատ կարևոր դեր: Նրանցից շատերն ապրել են անգամ հարյուրավոր տարիներ, քանզի իրենց մտքում և հոգում ունեցել են աստվածայինին մերձենալու և աստվածահաճո կյանք վարելու ձգտումը:
Վայելելով ու զգալով Աստծո ներկայությունը՝ նրանք խրատում, զգուշացնում և ուսուցանում էին ժողովրդին՝ ետ պահելու խոտոր ճանապարհներից: Իրենց սրբակենցաղ կյանքով օրինակ են եղել մարդկանց համար: Նախահայրերի կենցաղավարության գերագույն նպատակն Աստծո ամենազոր կամքի իրագործումն էր: Լինելով բարեխոսներ Բարձրյալի մոտ՝ նրանք էլ ավելի անմիջական էին դարձնում Աստված-մարդ հարաբերությունը, որի կարիքը միշտ էլ զգացվում է: Սակայն առավել ևս այսօրվա ապրողների համար արժեքավոր ու ուսուցանող է նրանց՝ արդարությանը ձգտելու ու հասնելու սուրբ տենչը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...