Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Սպորտ

ՀՖՖ-ն փորձում է ապահովագրվել քննադատություններից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լավ ձև է գտել երկրպագուների քննադատություններից գոնե առժամանակ խուսափելու համար։ Երեկ ֆեդերացիայի գործկոմը հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակում «Փյունիկ» թիմի նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, իսկ հոլանդացի մասնագետին, ով ընդամենը 4 խաղ էր հասցրել մասնակցել և առանձնապես չէր էլ կարողացել կենտրոնանալ թիմի հեռանկարների վրա՝ բարի ճանապարհ մաղթեցին, շոշափելի գումարներ վճարելով պայմանագիրը վաղաժամկետ կասեցնելու համար։

Մելիքյանը վերջին տարիներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տխրահռչակ ղեկավարության գլխավոր քննադատներից մեկն էր, բազմիցս կոշտ էր արտահայտվել Արմեն Մելիքբեկյանի ու Արմեն Նիկողոսյանի հասցեին։ «Ես պատերազմ եմ հայտարարում, թքած ունեմ աշխատանքի վրա, պայքարելու եմ մեր ֆուտբոլը կեղտոտողների դեմ»,– ասել էր Եղիշե Մելիքյանը՝ հրաժարվելով ընդունել ՀՖՖ-ից լավագույն մարզչի մրցանակը։ Ավելին, նա ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին ֆուտբոլի «սեռի կարդինալ» էր անվանել, և այսքանից հետո այժմ էլ աշխատելու է Նիկողոսյան և Մելիքբեկյան Արմենների ձեռքի տակ։

Մի կողմ թողնենք Եղիշե Մելիքյանին՝ իր «սկզբունքային գործողություններով», փաստն այն է, որ ՀՖՖ ղեկավարությունը այս նշանակումն օգտագործում է ընդամենը ժամանակավորապես իրենց վրայից քննադատությունների թիրախը հեռացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց Հայաստանի ազգային հավաքականը հանդիպելու է աշխարհի լավագույն հավակնորդներից մեկին՝ Պորտուգալիային, և Եղիշե Մելիքյանն իր պաշտոնավարումը սկսելու է բավականին «ծանր» պարտությամբ։ Որևէ մեկը չի էլ կասկածում դրա մեջ։ Իսկ Ֆուտբոլի ֆեդերացիան լավ կանի պատասխանի, թե ինչու է Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո Վազգեն Սարգսյանի մարզադաշտի խոտածածկույթը վերածվել արոտավայրի։

Այնպիսի խայտառակ վնաս է հասցվել, որ մի քանի ամիս շարունակ դեռևս այդ խոտածածկույթը վերականգնել հնարավոր չի լինի։

Արմինե Գալստյան