Պուտինն ասել է, որ Թրամփի հետ կարող է հանդիպել ԱՄԷ-ում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄԷ-ն անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման համար հարմար վայրերից մեկը։ Նա նաև հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպման հնարավորության մասին, սակայն որոշակի պայմաններով։
«Մենք շատ ընկերներ ունենք, ովքեր պատրաստ են օգնել մեզ կազմակերպել այս տեսակի միջոցառումներ: Մեր ընկերներից մեկը Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահն է: Կարծում եմ՝ մենք կորոշենք, բայց սա կլինի հարմար, բավականին հարմար վայրերից մեկը», - ասել է Պուտինը:
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ: Գագաթնաժողովի շուրջ այժմ աշխատանքներ են տարվում, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Պուտինի և Թրամփի հանդիպման վայրը նույնպես համաձայնեցված է և կհայտարարվի ավելի ուշ:
«Ամերիկյան կողմի առաջարկով` սկզբունքորեն համաձայնեցվել է առաջիկա օրերին ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպման անցկացումը: Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ սկսում ենք կոնկրետ աշխատանք», - հավելել է Ուշակովը։
Նա նաև ընդգծել է, որ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Կրեմլում բարձրացրել է Պուտինի, Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման գաղափարը, սակայն Մոսկվան այն թողել է առանց մեկնաբանության։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից