ԱՄՆ-ում փորձում են «ավելի խելացի» սերունդ ստեղծել՝ օգտագործելով առաջադեմ գենետիկական թեստավորում և սաղմերի ընտրության տեխնիկա. WSJ
Սիլիկոնյան հովտի առաջատար տեխնոլոգիական ընկերությունները մեծ ներդրումներ են կատարում «ավելի խելացի» սերունդ ստեղծելու համար՝ օգտագործելով առաջադեմ գենետիկական թեստավորում և սաղմերի ընտրության տեխնիկա, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Որոշ ՏՏ ընկերությունների ղեկավարներ մինչև 50,000 դոլար են վճարում ապագա երեխաների IQ-ն կանխատեսելու ծառայությունների համար։
Nucleus Genomics և Herasight ստարտափները առաջարկում են 6,000-ից մինչև 50,000 դոլար արժողությամբ սաղմերի գենետիկական թեստավորում՝ այդպիսով կանխատեսելով սաղմի ոչ միայն հիվանդության ռիսկերը, այլև պոտենցիալ ինտելեկտը: Նման ծառայությունների պահանջարկն արագորեն աճում է:
«Սիլիկոնյան հովտում սիրում են IQ-ն», - ընդգծել է Nucleus Genomics-ի հիմնադիր Կիան Սադեղին։
Սան Ֆրանցիսկոյից ինժեներների մի զույգ ստեղծել է բարդ գնահատման համակարգ՝ «օպտիմալ» սաղմն ընտրելու համար՝ հաշվի առնելով հիվանդության ռիսկերը և կանխատեսված IQ-ն:
«Սա հիանալի գիտաֆանտաստիկ պատմություն է. հարուստները ստեղծում են գենետիկական սուպերկաստա, որը գերիշխում է», - ասում է Սթենֆորդի համալսարանի իրավունքի և կենսաբանական գիտությունների կենտրոնի տնօրեն Հենք Գրիլին։
Գիտնականները կարծում են` սաղմերի գենետիկական կատարելագործումը ի վերջո կծառայի որպես արհեստական բանականության սպառնալիքի դեմ պաշտպանություն։ Բերկլիի գենոմիկայի նախագծի համահիմնադիր Բենսոն Թիլսենի խոսքով՝ ավելի զարգացած ինտելեկտ ունեցող մարդիկ կկարողանան պարզել, թե ինչպես արհեստական բանականությունը համապատասխանեցնել մարդկային արժեքներին կամ համոզել ուրիշներին ընդհանրապես չզարգացնել այն։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...