Արմավիրում բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Օգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն: Այս մասին հյատնում են ՆԳՆ-ից:
Առանց փաստարկ բերելու, թե ինչու չի դիմել իրավապահներին` տանտիրուհին այնուամենայնիվ հաղորդում տվեց:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա գործողություններով հիմնավորվեց, որ օգոստոսի 9-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, նույն` Բաղրամյան փողոցում բնակվող 19-ամյա մի երիտասարդ, անցնելով դարպասի վրայով` ապօրինի մուտք է գործել բակ և օգտվելով մուտքի դուռը կողպված չլինելու և բնակարանատիրոջ ու նրա դստեր քնած լինելու հանգամանքներից, մտել ու գաղտնի հափշտակել է վերջինիս բջջային հեռախոսը և բանկային քարտը։ Պարզվել է նաև, որ նա բջջային հեռախոսը 10 հազար դրամով վաճառել է, իսկ քարտով գումար կանխիկացնելու անհաջող փորձերից հետո` կոտրել այն:
Օգոստոսի 11-ին` ժամը 18.30-ին, երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Արմավիրի մարզային վարչություն, ապա խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել է։
Պարզվել է նաև, որ հուլիսի վերջին նա ևս երեք անգամ, գիշերվա գրեթե նույն ժամին ու նույն կերպ, մտել է նույն բնակարան: Առաջին անգամ նա հափշտակել է 70 հազար դրամ, երկրորդ անգամ` յոթ հազար դրամ ու բանկային երկու քարտ, որոնք նույնպես կոտրել է` գումար կանխիկացնել չկարողանալուց հետո, իսկ երրորդ անգամ հեռացել է ձեռնունայն:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...