Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Ղազախստանում իշխանությունում այլևս «ընտանեկան-կլանային համակարգ» չկա. Տոկաև

Ղազախստանում իշխանությունում այլևս «ընտանեկան-կլանային համակարգ» չկա։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Քաղաքացիական ծառայությունում հաստատվում է մերիտոկրատիայի սկզբունքը։ Իշխանության մեջ այլևս չկա ընտանեկան-կլանային համակարգ։ Մարդկանց պաշտոնների նշանակելիս առաջին հերթին հաշվի են առնվում գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմը», - ասել է նա ուսուցիչների համաժողովում։

Նրա խոսքով՝ Ղազախստանում իրականացված լայնածավալ բարեփոխումների արդյունքում «օրենքի և կարգուկանոնի նկատմամբ հարգանքը դառնում է անսասան սկզբունք»։

2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր։ Հանրապետության արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքում էին հեղուկ գազի գների կրկնապատկման դեմ։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվել են երկրի այլ քաղաքներում։

Բողոքի ցույցերի ճնշումից հետո նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը հրաժարականից հետո մնացել էր Անվտանգության խորհրդի նախագահ, սկսեց կորցնել կառավարական պաշտոնները։ Նա կորցրեց իր տեղը Սահմանադրական խորհրդում, դադարեց լինել երկրի Անվտանգության խորհրդի ցմահ ղեկավարը և կորցրեց իշխող կուսակցության ղեկավարի իր պաշտոնը։