Մոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) հրապարակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել են «Լիվերպուլի» չորս խաղացողներ: Չեմպիոնական տիտղոս նվաճած թիմից հավաքականում տեղ են գտել Վիրջիլ վան Դայկը, Ռայան Գրավենբերխը, Ալեքսիս Մակալիստերը և Մոհամեդ Սալահը:
Խորհրդանշական հավաքական.
Մատս Սելս, Կրիս Վուդ («Նոթինգհեմ Ֆորեստ»)
Վիրջիլ վան Դայկ, Ռայան Գրավենբերխ, Ալեքսիս Մակալիստեր, Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
Միլոշ Կերկեշ (նախկինում՝ «Բորնմութ»)
Վիլյամ Սալիբա, Դեկլան Ռայս («Արսենալ»)
Ալեքսանդեր Իսակ («Նյուքասլ»)
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող: 33-ամյա եգիպտացին փայլուն մրցաշրջան է անցկացրել՝ 38 խաղում խփելով 29 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում:
Սալահն այս մրցանակին արժանացել է երրորդ անգամ, ինչը պատմական ռեկորդ է: Մինչ այդ առավելագույնը երկու անգամ մրցանակը նվաճել էին Մարկ Հյուզը, Ալան Շիրերը, Տիերի Անրին, Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը և Կևին Դե Բրույնեն:
StatSquawka պորտալի տվյալներով՝ Սալահը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանում նվաճել է հինգ անհատական տիտղոս.
«Ոսկե խաղակոշիկ»՝ լավագույն ռմբարկուի համար
Լավագույն փլեյմեյքեր՝ ամենաշատ գոլային փոխանցումների հեղինակ
Տարվա խաղացող Պրեմիեր լիգայում
FWA-ի տարվա խաղացող՝ ըստ Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի
PFA-ի տարվա խաղացող՝ ըստ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի
Մրցանակաբաշխության ժամանակ Սալահը նշել է. «Երբ նայում եմ ինքս ինձ՝ Եգիպտոսից եկած տղայի, ով հասել է ամենաբարձր մակարդակին և այսօր պատմություն է կերտում, դա ինձ լցնում է հպարտությամբ»:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից