Թրամփը հրամայել է սև ներկել Մեքսիկայի հետ սահմանային պատը. հայտնի է՝ ինչու
ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կառուցվող պատը ներկվելու է սև, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխվի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
Նոեմը այցելել է Նյու Մեքսիկո` ծանոթանալով պատի մի հատվածի կառուցման աշխատանքներին։ CBS-ի հաղորդմամբ՝ նա իր հետ բերել էր գլան՝ պատը ներկելու համար։ Սահմանապահ պարեկության պետ Մայք Բենքսը, որը գտնվում էր տեղում, ասել է, որ ներկը կօգնի նաև կանխել ժանգի առաջացումը։
«Սա արվել է հատուկ նախագահի խնդրանքով։ Նա հասկանում է, որ շոգ պայմաններում սև ներկվածը տաքանում է, և մարդկանց համար ավելի դժվար կլինի բարձրանալ (պատի վրա)։ Հետևաբար, մենք պատրաստվում ենք հարավային սահմանի ամբողջ պատը սև ներկել», - ասել է Քրիստի Նոեմը։
Իմիգրացիոն քաղաքականության խստացումը Դոնալդ Թրամփի հիմնական նախընտրական խոստումներից մեկն էր։ 2025 թվականի հունվարին երկրորդ անգամ պաշտոնը ստանձնելուց հետո նա ստորագրեց գործադիր հրամանագրեր՝ Մեքսիկայի սահմանին արտակարգ դրություն հայտարարելու և պատ կառուցելու մասին։ Թրամփը նաև ցանկանում էր արգելել մի քանի երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...