Ֆասթ Բանկը թողարկել է Visa Infinite պրեմիում դասի մետաղական քարտ
Ֆասթ Բանկը թողարկել է պրեմիում դասի Visa Infinite մետաղական ԱկնՔարտ։ Այն ներկայացված է մետաղական յուրահատուկ Ակն տուփով, որը Ֆասթ Բանկը նվիրում է քարտապաններին որպես արվեստի նմուշ։
Visa Infinite մետաղական ԱկնՔարտը հնարավորություն է տալիս անսահմանափակ և անվճար մուտք գործել աշխարհի ավելի քան 1200 բիզնես սրահներ, օգտվել Զվարթնոցի և 50-ից ավելի միջազգային օդանավակայանների Fast Track ծառայությունից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը։ Անհրաժեշտ է պարզապես ներբեռնել Visa Airport Companion հավելվածը և գրանցել գործող Visa Infinite ԱկնՔարտը։ Քարտապանները ճանապարհորդելիս կարող են ակտիվացնել նաև անվճար ռոումինգ ինտերնետ 3GB ծավալով։
Ֆասթ Բանկի Քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը նշել է. «Visa Infinite մետաղական ԱկնՔարտը թողարկելիս կրկին առաջնորդվել ենք Ֆասթ Բանկի հաճախորդների անհատականությունն ընդգծելու միտումով։ Պրեմիում դասի այս քարտերի վրա նույնպես պատկերված են Ակններ, որոնք խորհրդանշում են ապագայի զարկերակը զգալու մեր տեսլականը։ Ի լրումն բոլոր առավելությունների՝ Ֆասթ Բանկը հնարավորություն է տալիս Visa Infinite քարտապաններին անվճար վարձակալել Բանկի փոքր չափի մեկ ավտոմատացված պահատուփ»։
Պրեմիում դասի այս ԱկնՔարտի համար ևս 24/7 ռեժիմով հասանելի է Visa concierge-ի՝ անձնական օգնականի ծառայությունը, որը ոչ միայն ներառում է հարցուպատասխանի ծառայություն, այլև պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն և այլն։
Քարտապանների միջազգային ամբողջական ճանապարհորդական ապահովագրությունը նույնպես ներառված է ԱկնՔարտի ծառայությունների մեջ։
Visa Infinite պրեմիում դասի մետաղական ԱկնՔարտը կարելի է պատվիրել չորս արժույթով ՝ դրամ, դոլար, եվրո կամ ռուբլի։ Քարտի տարեկան սպասարկման վճարը 150 հազար ՀՀ դրամ է, իսկ քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ 0.1-5%։ ԱկնՔարտը հնարավոր է պատվիրել ինչպես առցանց տարբերակով, այնպես էլ Ֆասթ Բանկի 24/7 մասնաճյուղերից որևէ մեկում։ ԱկնՔարտը հնարավոր է ստանալ անվճար առաքմամբ՝ նախընտրած հասցեով։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...