88-ամյա կնոջ տնից գողություն կատարած 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է
Օգոստոսի 10-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը ջուր խմելու պատրվակով մտել է մայրաքաղաքի Վաղարշյան փողոցի տներից մեկը և օգտվելով տանտիրոջ անուշադրությունից՝ գողացել նրա պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու փող։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նշված հասցե են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։ 88-ամյա տանտիրուհուց ընդունվել է հաղորդում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Շարուրի փողոցի 61-ամյա մի բնակիչ։ Տղամարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ապա կազմված փաստաթղթերով հանդերձ՝ նախաքննական մարմին։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...