Իսկ դուք գիտեք՝ որտե՞ղ են Երևանի ստորգետնյա գաղտնի թունելները․ «Գողություն հայկական ձևով» ֆիլմը գուցե պատասխանի ձեր այս հարցին
Քանի՞ անգամ եք հոլիվուդյան ֆանտաստիկ կամ արկածային ֆիլմեր դիտելիս մտածել՝ իսկ մեր երկրում կա՞ն այս տեսակ գաղտնի թունելներ, եթե կան, որտե՞ղ են դրանք։ Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ հնարավոր է ստանաք «Գողություն հայկական ձևով» արկածային մարտաֆիլմ-կատակերգությունը դիտելիս։ Բայց գուցե այդ հարցերն ավելի շատանան։ Որտե՞ղ են գտնում Երևանի գաղտնի ստորգետնյա թունելները, ինչո՞ւ մինչ այժմ դրանք անհայտ ու անհասանելի են մնացել երևանցիների համար։ Պատկան մարմինները ևս, վստահաբար, այս հարցերն ուղղելու են։ Նրանց հետաքրքրելու է մեկ կարևոր հարց՝ ինչպե՞ս է տեղի ունեցել տասնամյակներ ի վեր գաղտնի մնացած ինֆորմացիայի արտահոսքը։ Հետաքրքրեցի՞ն ձեզ այս գաղտնիքները։ Ֆիլմի դիտումից հետո ցանկանալու եք լինել նույն այն վայրերում, որտեղ նկարահանվել է ֆիլմը, բայց արդյոք կունենաք այդ հնարավորությունը։
«Կասկադ Փիքչերս» կինոստուդիան ձեր ուշադրությանն է ներկայացնում «Գողություն հայկական ձևով» ֆիլմը, որը կինոթատրոններում կցուցադրվի սեպտեմբերի 4-ից։ Մի փոքր բացահայտենք սյուժեն։ Արկածախնդիր ընկերների խումբը Հնդկաստանում իրականացնում է իրենց վերջին հանձնարարությունը՝ ցանկանալով մեկընդմիշտ հեռանալ հանցավոր կյանքից։ Սակայն անսպասելի հանգամանքները ստիպում են նրանց բացառիկ համարձակությամբ ու հնարամտությամբ ավարտին հասցնել ևս մեկ գործ՝ այս անգամ Երևանի սրտում։ Դե ինչ, հետաքրքրե՞ց։ Ստեղծագործական հրաշալի կազմ, անսպասելի զարգացումներով լի դրվագներ և աներևակայելի բացահայտումներ՝ կապված մեր մայրաքաղաքի հետ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...