Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Մոլդովայի էներգիայի սպառման ո՞ր մասն է ծածկվելու նոր արևային և քամու էներգիայի կայաններով

Ֆոտովոլտային և քամու էներգիայի կայաններ մշակող ներդրողները, որոնք ընտրվել են իշխանությունների կողմից կազմակերպված մրցույթների միջոցով, պարտավորվել են ծածկել Մոլդովայի Հանրապետությունում տարեկան էլեկտրաէներգիայի սպառման մոտ 8.4 %-ը, գրում է noi.md–ն։ Moldova1-ը հաղորդել է, որ ներդրողների խմբին խոշոր իրավասու արտադրողի կարգավիճակ շնորհելու մրցույթների արդյունքները հաստատվել են օգոստոսի 6-ին կառավարության կողմից։ Մրցույթները նախատեսում էին 105 ՄՎտ քամու և 60 ՄՎտ արևային (ֆոտովոլտային) հզորության զարգացում։ Ներկայացված 44 հայտերից ընտրվել են 11 հաղթողներ, որոնք ամբողջությամբ ծածկել են առաջարկվող առավելագույն հզորությունը։

Օրինակ է Կանաչ նախագիծը Նեգուրենում: Այդ գյուղում բացվել է մեծ ֆոտովոլտային կայան։ Ներդրողները պետք է պայմանագրեր կնքեն «Էներգոկոմ» ԲԲԸ-ից էլեկտրաէներգիայի երաշխավորված գնման համար 15 տարի ժամկետով կամ մինչև 2039 թվականի հուլիսի 11-ը՝ սկսած կայանների շահագործման հանձնման օրվանից։

«Մրցույթներում ստացված միջին գները «Էներգոկոմի» պորտֆելի ամենամրցունակներից են, արևային էներգիայի համար մոտ 1.16 լեյ/կՎտժ (մոտավորապես 59.1 եվրո/ՄՎտժ), իսկ քամու էներգիայի համար մոտ 1.32 լեյ/կՎտժ (մոտավորապես 67.2 եվրո/ՄՎտժ)», — նշել է կառավարությունը։

Էներգետիկայի նախարարությունը 12 ամսվա ընթացքում կստեղծի տեխնիկական հանձնաժողով հաղթող ներդրողներին պատկանող շահագործման հանձնված կայանները մրցույթային փաստաթղթերի տեխնիկական պահանջներին, ինչպես նաև «Էլեկտրաէներգետիկ ցանցերի օրենսգրքում» նախատեսված չափորոշիչներին և տեխնիկական բնութագրերին համապատասխանությունը ստուգելու համար։ Բացի CO₂ արտանետումների կրճատումից, վերականգնվող էներգիայի աղբյուրների խթանումը կգրավի ավելի քան 190 միլիոն եվրոյի մասնավոր ներդրումներ և կնպաստի տեղական զարգացմանը ստեղծելով նոր աշխատատեղեր, ասում են իշխանությունները։

Կանաչ էներգիայի օբյեկտների կառուցման ընթացքում կստեղծվի 400 աշխատատեղ, իսկ մոտ 40-ը կայանների շահագործման և պահպանման համար։ Նոր արևային և քամու էլեկտրակայանների շահագործման առաջին տարվանից հետո վերականգնվող աղբյուրներից ստացված էլեկտրաէներգիայի բաժինը վերջնական սպառման մեջ կաճի մինչև 30 %–ի։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]