Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև առցանց
Սեպտեմբերի 1-ից Հայաստանում տրանսպորտային միջոցների սեփականության փոխանցման (առուվաճառքի) գործարքները հնարավոր կլինի իրականացնել առցանց՝ առանց հաշվառման-քննական ստորաբաժանում այցելելու։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳ նախարարությունը։
Նախաձեռնությունը իրականացվում է նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցությամբ՝ «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության թվայնացման շրջանակում։
Թվայնացման նպատակն է պարզեցնել և կատարելագործել տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի և գրանցման գործընթացները։
Քաղաքացիները հնարավորություն կունենան խնայել ժամանակը՝ գործարքը կնքելով րոպեների ընթացքում, խուսափել ժամեր ձգվող հերթերից, նվազեցնել ֆինանսական ծախսերը, ամբողջությամբ բացառել թղթաբանությունը։
Առցանց գործարքի համար անհրաժեշտ է, որ գործընթացը սկսի վաճառողը, վաճառվող տրանսպորտային միջոցը ունենա հերթական կամ ցանկալի պետհամարանիշ, գնորդը ունենա վարորդական իրավունքի վկայական, և՛ գնորդը, և՛ վաճառողը անցնեն խիստ նույնականացում «ԵսԵմ» համակարգի միջոցով։
Գործարքը նախատեսված է միայն այնպիսի անհատների միջև, ովքեր ունեն վարորդական իրավունքի վկայական։ Տրանսպորտային միջոցի համարանիշը չի փոփոխվում։ Վճարման պահին ինքնաշխատ կերպով հաշվարկվում և ներկայացվում են անհրաժեշտ հարկերն ու տուրքերը։
Սեպտեմբերի 1-ից ներդրվելու են նաև վարորդական իրավունքի վկայականի և հաշվառման վկայագրի թվային տարբերակները։ Դրանք հասանելի կլինեն Roadpolice.am կայքում՝ օգտատիրոջ անձնական էջում՝ առանց լրացուցիչ դիմումների կամ վճարների։
Ծառայությունը հասանելի է Roadpolice.am կայքում կամ hartak.am ազգային հարթակում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...