Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

«Արևային վահանակներ տանիքներին». որտե՞ղ գտնել ապագայի շենքերը Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգը ավանդաբար համարվում է հարուստ ճարտարապետական ժառանգություն ունեցող քաղաք, բայց այսօր այնտեղ հայտնվում են նաև ժամանակակից շենքեր, որոնք իրավամբ կարելի է անվանել «կանաչ», գրում է gorodovoy.ru–ն։ Այդ շենքերը ստեղծում են կայուն կենսապայմաններ, արդյունավետորեն օգտագործում են ռեսուրսները և նվազեցնում են իրենց ածխածնային հետքը։

Այս մասին «Գորոդովոյ» պորտալին պատմել է քաղաքագետ, Ռուսաստանի լանդշաֆտային ճարտարապետների ասոցիացիայի անդամ և «Նախագիծ 1» նախագծային բյուրոյի կառավարիչ գործընկեր Վալենտինա Կարպովան և նշել դրանց հիմնական օրինակները Հյուսիսային մայրաքաղաքում:

Օրինակ «Գազպրոմի» գլխավոր գրասենյակը՝ «Լախտա կենտրոնը», որը թերևս ամենահայտնի օրինակն է։ Այդ շենքը ստացել է էներգաարդյունավետության ամենաբարձր չափանիշ համարվող LEED պլատինե վկայական։ Շենքում օգտագործվում են ջերմության վերականգնման համակարգեր, խելացի լուսավորություն և միկրոկլիմայի սենսորներ: Վերին հարկերի կանաչ տեռասները ոչ միայն զարդարում են, այլ նաև ստեղծում են լրացուցիչ կանաչ տարածքներ շենքի ներսում։ «Շենքի արտաքին տեսքի էկոլոգիական դիզայնը որպես կերպարի հիմնական տարր է», — նշել է Վալենտինա Կարպովան։

Օրինակ է նաև Զիլարտ բնակելի համալիրը (Կուդրովո): Կուդրովոյում գտնվող Զիլարտ բնակելի համալիրը համատեղում է էկո-նյութերը ժամանակակից տեխնոլոգիաների հետ, այսինքն խելացի տուն և էներգախնայող համակարգեր՝ էներգիա և ջերմություն խնայելու համար։ Այն բնակարանաշինության իրական օրինակ է, որը հոգ է տանում և՛ մարդկանց, և՛ բնության մասին։

Օրինակ է նաև Ավենյու բիզնես կենտրոնը (Ֆոնտանկա գետի ափ):

Ապտեկարսկայա ափին գտնվող Ավենյու բիզնես կենտրոնն ունի BREEAM Excellent վկայական, որը հաստատում է իր բարձր էկոլոգիական արդյունավետությունը։ Առկա են Ֆիտոպատեր (ուղղահայաց լանդշաֆտային ձևավորում) շենքի ներսում: Երկրաջերմային պոմպեր ջեռուցման/սառեցման համար»:

Հաջորդը «Շտոկման» բնակելի համալիրն է (Նևսկի շրջան):

Նևսկի շրջանում գտնվող «Շտոկման» բնակելի համալիրը հագեցած է արևային վահանակներով, անձրևաջրերի հավաքման համակարգով և կենտրոնացած է էլեկտրական տրանսպորտային միջոցների օգտագործման վրա՝ այն ամենը, ինչը աստիճանաբար դառնում է նորմա կայուն շինարարության մեջ։

Կանաչ Պետերբուրգը ապագան չէ, այլ ներկան է։ Այսպիսով, Պետերբուրգը, անկասկած, քաղաք է, որտեղ էներգաարդյունավետ և էկոլոգիապես մաքուր շենքերի թիվը աճում է։ Դրանք փոխում են քաղաքային լանդշաֆտը և սահմանում կայուն զարգացման միտումներ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]