Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները մասնակցեցին Աշխարհի երիտասարդական նվագախմբերի միջազգային փառատոնին

Օգոստոսի 22-24-ը Մոսկվայում անցկացվեց Աշխարհի երիտասարդական նվագախմբերի 3-րդ միջազգային փառատոնը՝ աշխարհահռչակ դիրիժոր Յուրի Բաշմետի ղեկավարությամբ։ Յուրի Բաշմետի փառատոնի նպատակը ստեղծագործ ուժերի համախմբումն է և աջակցությունը երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներին։ Այն համախմբում է երաժիշտների աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանն այս կարևոր միջոցառմանը ներկայացրեցին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Օվսաննա Հարությունյանը (ջութակ), Նարեկ Առաքելյանը (թավջութակ), Ինգա Հովհաննիսյանը (ջութակ), Տիգրան Հարությունյանը (գալարափող), Վահե Դանիելյանը (թավջութակ), Մարտին Արշակյանը (գալարափող):

Յուրաքանչյուր մրցույթ և փառատոն նախ և առաջ հրաշալի փորձառություն է երիտասարդ երաժիշտների համար։ Դրանց օգնությամբ տեղի է ունենում փորձի փոխանակում,  երաժիշտները կարողանում են ցուցադրել գործիքների տիրապետման հմտությունները։ Այս փառատոնը և նվագախմբային համատեղ աշխատանքը հայ երաժիշտներին հնարավորություն տվեց ավելի խորն ընկալել խմբային կատարումների նրբությունները։

Հիմնադրամի կրթաթոշակառուները Մոսկվայից վերադարձել են հրաշալի տպավորություններով, նոր գիտելիքներով և տարբեր երկրների մասնակիցների շրջանում ձեռք բերած ընկերներով։

Լուսանկարները՝ Ալեքսեյ Մոլչանովսկի