Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Արևային էներգետիկայի կայանքների աճը աշխարհում կազմել է 64 տոկոս

2025 թվականի առաջին կիսամյակում արևային էլեկտրակայանների գլոբալ տեղադրումն աճել է 64%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հասնելով 380 ԳՎտի։ Այս մասին ասվում է Ember միջազգային էներգետիկ հետազոտական կենտրոնի վերլուծությունում։

Ըստ տվյալների՝ աշխարհը շարունակում է ռեկորդներ սահմանել արևային հզորությունների ներդրման ոլորտում։ Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում շահագործման են հանձնվել 380 ԳՎտ նոր հզորություններ՝ նախորդ տարվա 232 ԳՎտ-ի դիմաց։ Ի համեմատություն՝ 2024 թվականին 350 ԳՎտ նշաձողին հասել էին միայն սեպտեմբերին, մինչդեռ 2025 թվականին դա տեղի է ունեցել արդեն հունիսին։

Արևային աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրությունն անցյալ տարի աճել է ավելի քան 469 ՏՎտ/ժամով, ինչը 28%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Արագ աճը արևային էներգիան դարձնում է աշխարհում ամենաարագ զարգացող էներգիայի արտադրության աղբյուր։

Ամենամեծ աճը կրկին գրանցվել է Չինաստանում. երկիրը ավելի քան կրկնապատկել է տեղադրման ծավալները՝ հասնելով 256 ԳՎտ-ի, ինչը կազմում է համաշխարհային ծավալի 67%-ը։ Չինաստանից դուրս ներդրվել է 124 ԳՎտ, ինչը 15%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Հնդկաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 24 ԳՎտ (+49%), իսկ ԱՄՆ-ն՝ երրորդը՝ 21 ԳՎտ (+4%), չնայած «մաքուր» էներգետիկայի ներդրումների սահմանափակող միջոցառումներին։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]