Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Հասարակություն

ԶՊՄԿ-ում անվտանգության նոր չափորոշիչներ են սահմանվում

Հանքարդյունաբերական ոլորտի տեխնոլոգիական նորագույն ձեռքբերումներից մեկը գործարկվել է Քաջարանի հանքավայրում։ Լանջերի կայունության մոնիտորինգ իրականացնող ռադարը էապես կրճատում է հնարավոր փլուզումների ռիսկերը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նոր ձեռքբերումը 2,5 կմ հեռավորությունից 24 ժամ մշտադիտարկում է անում սարքավորումը, ֆիքսում տեկտոնական տատանումները։ Հայաստանի թիվ մեկ հարկատուն հատկապես վերջին տարիներին մեծ աշխատանք է իրականացնում անվտանգության մակարդակն ավելացնելու ուղղությամբ։

Ընդ որում, այդ աշխատանքներն ուղղված են ոչ միայն բնապահպանական վիճակի բարելավմանը, այլև աշխատանքի անվտանգության կանոնների պահպանությանը։ Պահպանելով աշխատանքի անվտանգության տարրական կանոնները՝ դու ապահովագրում ես քեզ և գործընկերներիդ միջադեպերից ու դժբախտ պատահարներից։ «Անվտանգությունն առաջին հերթին պատասխանատվություն է և կարգապահություն», - նշում են ԶՊՄԿ-ում։

Վերջին տարիներին ԶՊՄԿ-ում աշխատանքի անվտանգության կանոններին խստորեն հետևելու արդյունքում արձանագրվել է աշխատավայրում տեղի ունեցած դեպքերի դինամիկայի նվազում։ Ընկերության նպատակն է հասնել «Զրո միջադեպ» ցուցանիշին։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» ավելի վաղ ԼԻԴԱՐ (Light Detection and Ranging) համակարգեր են տեղադրվել։

Դրոնների օգնությամբ մարկշեյդերները միլիմետրի ճշգրտությամբ սկանավորում են ամբողջ տարածքը՝ հանքի ռելիեֆը և տարածքային փոփոխությունները, հողի ծավալների հաշվարկը, անվտանգության գոտիների հստակեցումը և հանքի արդյունավետ շահագործման պլանավորումը։

Անի Մուրադյան