Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Ավստրալիան խզում է Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները․ դեսպանը լքել է Թեհրանը

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային հայտարարել է Իրանից Ավստրալիայի դեսպանի հեռանալու մասին և հաստատել, որ դա արվել է դիվանագիտական նորմերին և միջազգային օրենքներին համապատասխան ձևով, հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը։

Բաղային «անարդարացի» է անվանել Ավստրալիայի կողմից դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը իջեցնելու որոշումը։

«Մենք չենք ողջունում դիվանագիտական ​​կապերի կրճատումը, քանի որ կարծում ենք, որ այս գործողության համար որևէ պատճառ կամ արդարացում չկար,և դա ազդում է մեր երկու երկրների միջև հարաբերությունների վրա», - ասել է նա։

Բագաին ընդգծել է, որ դիվանագիտական արձանագրություններին համապատասխան Իրանն արձագանքել է Ավստրալիայի գործողություններին՝ իջեցնելով Թեհրանում Ավստրալիայի դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը:

Նա հաստատել է, որ այս միջոցառումը համընկնում է Իրանից Ավստրալիայի դեսպանի հետկանչի հետ։ Չնայած դիվանագիտական սահմանափակումներին, Բաղային նշել է, որ Կանբերրայում Իրանի հյուպատոսական բաժինը շարունակում է գործել և ընդգծել է, որ դեսպանատան նպատակն է անհրաժեշտ հյուպատոսական ծառայություններ մատուցել Ավստրալիայում բնակվող Իրանի քաղաքացիներին։ Նա նաև մերժել է Իրանի հասցեին հնչող հակասեմականության մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհեթեթ և անհիմն»։

Ավելի վաղ՝ օգոստոսի 26-ին, Ավստրալիայի վարչապետը հայտարարել էր, որ Թեհրանը կանգնած է Ավստրալիայում տեղի ունեցած երկու հակասեմական հարձակումների հետևում և հրամայել էր Կանբերրայում Իրանի դեսպան Ահմադ Սադեղիին, ինչպես նաև երեք այլ իրանցի դիվանագետների լքել երկիրը յոթ օրվա ընթացքում։

Կանբերրան նաև դադարեցրել Է Թեհրանում իր դեսպանատան աշխատանքը և կոչ է արել Իրանում բնակվող Ավստրալիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել երկիրը, եթե պայմանները թույլ տան: