Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Շվեյցարիան երկաթուղին վերածում է արևային էներգիայի աղբյուրի

Շվեյցարիայում փորձարկվում է Sun-Ways ստարտափի մշակած համակարգը, որը թույլ է տալիս արագ տեղադրել և ապամոնտաժել արևային վահանակներ երկաթուղային գծերի միջև։ Այս «հեղափոխական» տեխնոլոգիան արդեն գրավել է բազմաթիվ արտասահմանյան երկրների ուշադրությունը։

Գաղափարը ծնվել է Ջոզեֆ Սկուդերիի մոտ 2020 թվականին, երբ նա Լոզանից արևմուտք գտնվող Ռենեն կայարանում սպասում էր գնացքին։ Նա մտածել է՝ ինչո՞ւ չօգտագործել երկաթուղային ռելսերի միջև ընկած չօգտագործված տարածքը էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Հինգ տարի անց Ջ. Սկուդերին իր Sun-Ways ստարտափով Նևշատել կանտոնի Բյութ փոքր բնակավայրում երկաթուղային գծերի վրա տեղադրել է առաջին 100 մետր արևային վահանակները։

«Մենք տեղադրել ենք արևային վահանակներ, ինչպես սովորաբար անում են տան տանիքին», – ասել է Ջ. Սկուդերին նախագծի շնորհանդեսին։ Չնայած այդ օրը հորդառատ անձրևի պատճառով պայմանները հեռու էին իդեալական լինելուց արևային էլեկտրակայան գործարկելու համար, Սկուդերին գոհ էր։ Նրա խոսքով՝ նախագծի այս փուլին հասնելն արդեն իսկ «հրաշք» էր։

Սա առաջին դեպքը չէ, երբ արևային տարրերն ինտեգրվում են երկաթուղային ենթակառուցվածքներին։ Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Ճապոնիայում արդեն փորձարկվում են ռելսերի միջև տեղադրված արևային վահանակներ։ Սակայն շվեյցարական ստարտափը առաջինն է, որ մշակել է շարժական և հեշտությամբ ապամոնտաժվող համակարգ։

Sun-Ways ստարտափը, օգտագործելով ռելսերի միջև ընկած ընդարձակ չօգտագործված տարածքները, ձգտում է «հեղափոխություն մտցնել ֆոտովոլտային էներգիայի արտադրության մեջ»։ Բյութում տեղադրված համակարգը բաղկացած է 48 արևային վահանակներից, որոնք տեղադրված են ռելսերի միջև՝ երկաթուղային կոճերի վրա։ Վահանակները կարող են տեղադրվել ձեռքով կամ մեխանիկորեն՝ օգտագործելով Շվեյցարիայի Scheuchzer ընկերության կողմից մշակված մեքենա, որը մասնագիտացած է երկաթուղային գծերի սպասարկման մեջ։ Այդ մեքենան ընդամենը մի քանի ժամում կարող է տեղադրել կամ ապամոնտաժել մոտ 1000 քառակուսի մետր արևային վահանակ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]