Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 7-10-ն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։ Պատվիրակության կազմում են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։
Այցի շրջանակում Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև։ Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, բրիտանական կողմից՝ Բրիտանական թանգարանի տնօրեն Նիկոլաս Քուլինանը։
Պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամներ, Բրիտանական թանգարանի ստորաբաժանումների ղեկավարներ, հրավիրյալ գիտնականներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջույնի խոսքում կարևորել է երկու թանգարանների միջև մշակութային և մասնագիտական երկխոսության խորացման հնարավորությունը՝ ընդգծելով, որ ստորագրված փաստաթուղթն ամրագրում է համագործակցության նոր հեռանկարներ: Նրա խոսքով՝ 2024 թ. Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դինամիկ և զարգացող համագործակցության մշակութային օրակարգի կարևոր կետերից է, որը նաև ամուր հիմք է հետագա համագործակցության զարգացման համար:
Ալֆրեդ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ հուշագիրը կխորացնի միջմշակութային համագործակցությունը՝ նպաստելով գործընկերության ընդլայնմանը, նոր կապերի ձևավորմանը և մշակութային փոխանակումների զարգացմանը։
Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և ՄԹ- ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել են Բրիտանական գրադարան։ Նրանք ծանոթացել են գրադարանի հավաքածուներին և աշխատանքային միջավայրին։ Քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն նոր համագործակցության վերաբերյալ։
Նախարարի տեղակալն այցելել է նաև այլ մշակութային հաստատություններ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...