Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը հրթիռակոծություն է իրականացրել «բաստիոն» հրթիռային համալիրից
Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Բաստիոն» ափամերձ հրթիռային համակարգը հրթիռներ է արձակել ծովային թիրախի վրա։ Գործողությունն իրականացվել է «Օնիկս» թևավոր հրթիռով, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ հրթիռը ծովային թիրախին հարվածել է ուղիղ հարվածով։ Հրթիռակոծությունները կատարվել են Կուրիլյան լեռնաշղթայի Պարամուշիր կղզու տարածքից, իսկ թիրախը գտնվել է գրեթե 350 կմ հեռավորության վրա։
Նախարարությունը մանրամասնել է, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժություններն անցկացվում են Ռազմածովային ուժերի մարտական պատրաստության շրջանակներում: Ռուսաստանի հյուսիս-արևելքում գտնվող զորքերի և ուժերի միացյալ հրամանատարությունը նույնպես մասնակցում է հրամանատարաշտաբային զորավարժություններին: Ամռան ընթացքում Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժություններում ներգրավված են եղել ավելի քան 10 նավ և մոտորանավակ, ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև մի քանի միջուկային սուզանավ:
Հունիսին Ռուսաստանի ռազմածովային նավատորմի խումբը՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ, Բալթիկ ծովում մարզվել է պայմանական հակառակորդի նավային ջոկատների և ցամաքային օբյեկտների հարձակումը հետ մղելու համար։ Նաև ներգրավված են եղել «Բալ» և «Բաստիոն» հրթիռային համալիրները։
«Բալ»-ը ափամերձ հրթիռային համալիր է՝ Х-35 հականավային հրթիռով։ Այն նախատեսված է տարածքային ջրերը վերահսկելու, ափերը և ռազմածովային բազաները պաշտպանելու համար։ Սպառազինության է ընդունվել 2008 թվականին։ «Բաստիոն»-ը նախատեսված է վերջրյա նավերը խոցելու համար, այն «Օնիքս» հրթիռի կրիչներից մեկն է։ Սպառազինության է ընդունվել 2010 թվականին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից