Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Հասարակություն

Team-ը՝ Գիտության շաբաթվա տեխնոլոգիական գործընկեր

Վեց օր շարունակ Հայաստանը կդառնա գիտության և տեխնոլոգիաների կենտրոն. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Team Telecom Armenia-ի տեխնոլոգիական գործընկերությամբ կանցկացվի «Գիտության շաբաթ Հայաստան 2025»-ը:

Գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակման հայաստանյան ամենախոշոր միջոցառումն այս տարի կանցկացվի «Զարգացնել գիտությամբ» կարգախոսով: Միջոցառումը կհամախմբի ավելի քան 50 000 այցելուի և կներգրավի շուրջ 300 դպրոց և մանկապարտեզ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից։

«Գիտությունն ու տեխնոլոգիաները երկրի առաջընթացի շարժիչ ուժն են, որ կարող են բացել նոր հորիզոններ թե՛ անձնական, թե՛ ազգային առաջընթացի համար: Ուրախ ենք, որ կարողանում ենք նպաստել երիտասարդների և գիտության ու տեխնոլոգիաների միջև ամուր կապի հաստատմանն ու նորարարական մտածողության զարգացմանը»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Միջոցառման կազմակերպիչը «Գիտուժ» նախաձեռնությունն է: «Գիտուժ»-ի ակտիվ անդամ Տիգրան Շահվերդյանը նշում է. «Ուրախ ենք, որ «Գիտության շաբաթՀայաստանը» երկրորդ տարին է համախմբում հասարակությանը՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է գիտությունն ու տեխնոլոգիաները սիրելի ու հետաքրքիր դարձնել երիտասարդների համար և ընդգծել դրանց վճռորոշ դերը Հայաստանի անվտանգության ու զարգացման համար»։

Միջոցառման սիրտը կլինի Ազատության հրապարակում անցկացվող Գիտության փառատոնը, որին մասնակցելու են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական ու ստեղծարար կառույցների և կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները։

Team Telecom Armenia-ն, այս տարի ևս միանալով այս գիտական ու տեխնոլոգիական տոնին, կապահովի փառատոնի համար անհրաժեշտ բոլոր տեխնոլոգիական և կապի ենթակառուցվածքները, իսկ «Գիտուժ»-ի հետ համագործակցությամբ մրցանակներ կհանձնի այն դպրոցին և մանկապարտեզին, որոնք ամենաակտիվը կլինեն «Գիտության շաբաթ Հայաստան» ապակենտրոնացված միջոցառումներին: